Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բնական է՝ վստահություն չկա, որ եթե առաջինը մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները չեն ստի. քաղաքագետ

13/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը տպավորություն չունի, որ երեկվա ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր Հայաստանի Հանրապետության կողմից հերթական միակողմանի զիջումների մասին։ Ղևոնդյանի կարծիքով՝ վերջինս խոսում էր այն մասին, որ Հայաստանի Հանրապետության՝ իր ցուցադրած մակետից դուրս գտնվող տարածքները վերադարձվելու են, սակայն տրամաբանությունն այն է, որ վերադարձվելու են ընդհանուր գործընթացի մեջ՝ ոչ թե պարզապես առանձնացվելու և վերադարձվելու են։

«Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց, թե դա որ փուլում է տեղի ունենալու։ Նա խոսեց այն մասին, որ տարբեր մոտեցումներ կան։ Տեսնենք, թե մոտեցումներից որը կաշխատի։ Գուցե առաջին փուլում դրա մասին են խոսում, հետո՝ Սյունիքի կամ այլ հատվածների, որովհետև հատվածներ էլ կան, որտեղ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր ընդհանուր տրամաբանության մասին։

«Այսինքն՝ տեղեր կան, որ մենք պետք է հետ գանք, տեղեր կան՝ ադրբեջանցիները պետք է հետ գնան։ Բայց բնական է, որ վստահություն չկա, որ եթե առաջինը մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները չեն ստի։ Նույն բանի մասին էլ Փաշինյանն ասաց. գուցե վստահություն չկա, որ ադրբեջանցիները հետ կգնան»,- ասաց քաղաքագետը։

Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ ադրբեջանական կողմը կարող է սադրանքների դիմել, և Հայաստանը պետք է պատրաստ լինի պատասխանել դրանց՝ անկախ նրանից՝ սադրանքները Փաշինյանի ցուցադրած մակետից ներս, թե դուրս են գրանցվում։
«Որովհետև ակնհայտ է, որ կան այդ մակետից դուրս հատվածներ, որոնք այս պահին Հայաստանի վերահսկողության ներքո են։ Ամեն դեպքում, երեկվա նրա խոսքից դա ակնհայտ դարձավ։

Կարծում եմ՝ եթե համաձայնություն ձեռք բերվի, որ մերոնք այդ հատվածներից հետ քաշվեն, ապա տրամաբանական կլինի, եթե դա զուգահեռվի այլ հատվածներում ադրբեջանցնցիների հետ քշվելու հետ։ Այստեղ արդեն իշխանության գործն է՝ առաջինը որ գործողությունը կարվի՝ մե՞նք, թե նրանք հետ կգնան, թե գործընթացը միաժամանակ տեղի կուեննա։

Իհարկե, լավ կլիներ, որ դա միաժամանակ լիներ, բայց մենք իրականում չգիտենք, թե բանակցային սենյակում ինչ է տեղի ունենում»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը միաժամանակ շեշտեց՝ ճիշտ կլիներ, որպեսզի երեկվա ասուլիսի մասնակիցներից մեկնումեկը Նիկել Փաշինյանից ճշգրտեր ՝ վերջինիս ցուցադրած ՀՀ մակետն ի վերջո ներառում է 29 800 ք/կմ, թե՞ 29 743 ք/կմ տարածք։  Մինչդեռ նման հարց այդպես էլ չհնչեց։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Անցյալ շրջանի մի դրվագի մասին խոսեմ, որը վերաբերում է 29 800 քկմ-ին: Երբ բանակցություններում խոսք գնաց, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն:

Ինչո՞ւ է շարունակվում այդ խոսակցությունը, մի պարզ պատճառով: Բրյուսելի բանակցային սենյակում այդ հարցը ծագեց՝ իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով: Ինչ նկատի ունի Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով:

Այս ընթացքում, է որ խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ, և պետք է հղում անել այդ տվյալի վրա: Գաղափարն ընդհանուր առմամբ դիտարկելի էր, եւ քննարկելի էր: Մենք ասացինք՝ շատ լավ, բայց մի րոպե, ի՞նչ թիվ: Պատկերացրեք իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքը այսքան է»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի հենց այդտեղ առաջացավ գաղափար, որ եկեք ուրեմն, հետո որ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ:

«Այդ տվյալները փոխանցվեցին ԵՄ խորհրդի նախագահին և նա այդ թվերը հրապարակեց: Հետո պարզվեց, որ 29 800 թիվը կլորացրած է և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29 743 քկմ: Այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի պետական մարմինների կայքերում Հայաստանի տարածքը 29 800-ից պակաս է գրված:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջորդ փուլում Ադրբեջանն ուղղակի մտնելու է ՀՀ տարածքներ և դե ֆակտո վերցնելու է դրանք. դրա իրավական հիմքը Փաշինյանը վերջնականապես ստեղծեց երեկ. վերլուծաբան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը յուրաքանչյուր ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵԱՏՄ-ից ստացվող Հայաստանի օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է

19/06/2025
Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը յուրաքանչյուր ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական...

ԿարդալDetails

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

19/06/2025

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

19/06/2025

Ես նույնիսկ չեմ ուզում մտածել դրա մասին. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական