«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները փախել են։
ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու անհրաժեշտություն կար։ Բայց ոչ մեկը լայաղ չարեց գնալ, մոբ-ռեսուրսի հետ աշխատել։ Թողին-փախան։
Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանական գոտի է ունեցել, 265 կմ-ը մինչև հոկտեմբերի 27-ը՝ մեկ ամիս, պահել են։ Ա՞յդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել։ Պատասխանատվությունը ձեզ վրա է, պարոն Փաշինյան, որովհետև եթե Պաշտպանության բանակն է որոշում ընդունում, հաստատում է Գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե Հայաստանի և Արցախի մի քանի զորամիավորումներ, ապա Գլխավոր շտաբի պետան է որոշումներ ընդունում և հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան Մեղրի»,-ապրիլի 17-ին, ԱԺ քառօրյա նիստի ժամանակ իր ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա այս բացահայտումը հանրային մեծ ռեզոնանս առաջացրեց։
Լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը մի պատմություն հրապարակեց, որը խնամքով թաքցրած գաղտնի պայմանավորվածություններ բացահայտեց։
Դրան հետևեց Օնիկ Գասպարյանի հրապարակումը, թե՝ եկեք Ազգային ժողովում փակ ձեւաչափով քննարկում կազմակերպենք 2020 թվականի պատերազմի ր հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։
Փաշինյանի թելադրած «վարչաբենդային», «ավտոշարասյունային» «սրտիկային» ապակողմոնոշող ու շեղող օրակարգում Սեյրան Օհանյանի առաջ քաշած օրակարգը, թվում է, մնաց ստվերում, բայց, ո՛չ։ 44-օրյա պատերազմում մեր անբացատրելի ու կասկածելի պարտության մեղավորներն ու պատճառները կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս։
Այլ բան է, որ քանի դեռ իշխանափոխություն չի եղել Հայաստանում, գլխավոր մեղավորը, մեղավորները և գլխավոր մեղավորին հնազանդորեն ենթարկվողները չեն պատժվի, պատասխանատվության չեն ենթարկվի, չեն խոսի։







