Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ֆաջր» կինոփառատոնի մասին

Կարեն Մկրտչյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
42
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել էր, որ այս տարի 42-րդ փառատոնի միջազգային բաժնում մրցելու են 621 ֆիլմ 87 երկրից, այդ թվում՝ Հայաստանից:

Ասիական-իսլամական երկրների կինոմրցույթը այս տարվա փառատոնի մրցութային ենթախմբերի մաս է կազմելու: «Ֆաջր» կինոփառատոնը 10 օրով կանցկացվի 2024 թվականի փետրվարի 1-ից 11-ը: Կինոփառատոնի մրցութային բաժիններում մասնակիցները պայքարելու են հատուկ մրցանակի համար, որը կոչվում է «Բյուրեղյա Սիմորղ»: Փառատոնի մյուս մրցանակներն են Պատվո դիպլոմը եւ Ոսկե մեդալը:

Հարկ է նշել, որ այս տարի փառատոնին դիմել են ԱՄՆ-ն, Մյանմարը, Մալայզիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան, Իտալիան, Եմենը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մոլդովան, Լիտվան, Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան, Մեքսիկան, Ալբանիան, Չինաստանը, Բրիտանիան եւ այլն: Փառատոնի սկզբում տեղի է ունենում որեւէ արվեստագետի մեծարմանը նվիրված արարողություն, իսկ վերջում հատուկ մրցանակներ են շնորհվում ժողովրդի քվեով ընտրված ֆիլմին: Այս կինոփառատոնը միշտ սպասված է եղել կինոգործիչների ու  կինոսերների համար:

Ի դեպ, Հայաստանը մասնակցում է այդ փառատոնին սկսած 1990-ական թվականներից, երբ հետխորհրդային նորանկախ հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իրանի հետ, իսկ այնուհետեւ՝ կողմերը կազմեցին մշակութային համագործակցության օրակարգը:

«Ֆաջր» թատերական փառատոնին Հայաստանը հանդես է գալիս երեք ներկայացումներով, որոնցից առաջինը «Համլետն» է, որի բեմադրող ռեժիսորն է Հայկ  Իսրայելյանը: Այս ներկայացումը 55 րոպե տեւողությամբ բեմադրվել է Թեհրանի «Թաթրե Շահր» թատերական համալիրի «Չահարսու» դահլիճում երկու անգամ:

Ի դեպ, Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնը «Ֆաջր» փառատոնի շրջանակներում «Սայե» թատերասրահում բեմադրել է «Համար 6» ներկայացումը: Իսկ հունվարի 21-ին «Արարատ» կենտրոնի «Կոմիտաս» թատերասրահում Հայ մշակութային «Արարատ» կենտրոնի Արվեստի միության նախաձեռնությամբ եւ ՀԱՅՖԵՍՏ-ի Իրանի մասնաճյուղի ներկայացուցչի համագործակցությամբ թեհրանահայ երեխաները դիտել են Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթի հիման վրա պատրաստված համանուն ներկայացումը, որը բեմադրել է Աբովյանի դրամատիկական թատրոնը:

Այսպիսով, «Ֆաջր» փառատոնը կարծես դարձել է ամենամյա ստուգատես, որի շրջանակներում մշակույթի տարբեր ոլորտների հայ եւ իրանցի գործիչները գործակցության նոր կամուրջներ են գցում հարեւան ու բարեկամ երկրների միջեւ:  

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Հատտեճյանը՝ 92 տարեկան

Հաջորդ գրառումը

«Կը նահանջէ լեզուն… կը նահանջէ լեզուն…», բայց արդեն` հայոց պետության պայմաններում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Կը նահանջէ լեզուն... կը նահանջէ լեզուն...», բայց արդեն` հայոց պետության պայմաններում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական