Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ

20/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Շատերն իսլամ են ընդունում «հանուն հարմարության»

Մեծ Բրիտանիայի բանտերի ներկայիս կալանավորներից շատերը կարծում են, որ մորուքը, «գալաբիան» (մահմեդականի գլխակապը) եւ օրական 5 անգամ նամազ անելը բանտարկյալի կարգավիճակի առավել գնահատելի խորհրդանիշներ են, քան երբեմնի դաջվածքներն ու գլխակապերը:

Բազմաթիվ «նոր մահմեդականներ» իսլամ են ընդունել «տանիքի» ակնկալությամբ, որ նրանց տրամադրում են բրիտանական բանտերում հետզհետե ուժեղացող իսլամիստական ազդեցիկ ելուզակախմբերը: Բրիտանական բանտերի կազմակերպության զեկուցագրի տվյալները վկայակոչող polasa.co.il կայքէջը գրում է, որ իրենց մահմեդական համարող կալանավորների 1/3-ը իսլամ ընդունել է բանտ ընկնելուց հետո միայն:

Տվյալ երեւույթն ունի մի շարք պատճառներ, սակայն, դատելով ըստ ամենայնի, շատերը իսլամ ընդունում են հիմնականում «հանուն հարմարության»: Մահմեդական կալանավորները մյուսների համեմատությամբ ունեն ավելի լայն իրավունքներ, օրինակՙ ավելի լավ են սնվում եւ ունեն բանտախցից դուրս ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, քանի որ համատեղ նամազ են անում: Բացի դրանից, «նոր մահմեդականներից» շատերն ասում են, թե իսլամը իր խիստ կարգապահությամբ իրենց օգնում է հաղթահարել բանտային կյանքի դժվարությունները:

Ըստ որում, շատերին բռնի ուժով են պարտադրում իսլամ ընդունել: «Չնայած կալանավորների մեծամասնության եւ մահմեդականների բանտային խմբավորումների համագործակցությանը, բրիտանական բանտերի ղեկավարությունը հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ կալանավորների մի մասը իսլամ ընդունել է իր կամքին հակառակՙ ենթարկվելով այդ խմբավորումների ճնշմանն ու սպառնալիքներին», նշվում է բրիտանական բանտերի կազմակերպության զեկուցագրում:

Վերջին 16 տարում Մեծ Բրիտանիայի բանտերում մահմեդական կալանավորների թիվը եռապատկվել է. ներկայումս 84 հազար բանտարկյալներից 12 հազարը կազմում են մահմեդականները: Բանտերում համապատասխան չափով ուժեղացել է իսլամիստական խմբավորումների ազդեցությունը: Այդ խմբավորումները բավական արմատական բնույթ են կրում: Խմբավորումների անդամները հաճախ սալաֆիստներ, երբեմն էլՙ ջիհադիստ-սալաֆիստներ կամ վահաբիստներ: Նրանց մեջ առավել չափավորականները «Մուսուլման եղբայրներ» շարժման գաղափարախոսական դաշնակիցներն են, որոնք թեեւ տարբերվում են սալաֆիստներից, բայց դարձյալ շարիաթի կանոններով ապրելու կոչեր են անում:

Մեծ Բրիտանիայի իշխանություններին մտահոգում է ոչ այնքան բանտերի իսլամացման բուն փաստը, որքան բանտերում արմատական իսլամի ուժեղացումը: Վտանգ կա, որ բանտերը կարող են դառնալ երկրում արմատական իսլամի տարածման աղբյուրներ:

Բրիտանական բանտերում հայտնվող մահմեդականների միայն 1 տոկոսն է բանտարկվում ահաբեկչական գործունեության համար: Ուրեմն ինչո՞ւ հենց արմատական իսլամն է նորմա դարձել երկրի բանտերում: Պարզվում էՙ գլխավոր պատճառներից մեկը ոչ թե բանտարկյալների տիպն է, այլ այն, թե ումից են օգնություն ստանում նրանք եւ իրենց ընտանիքները: Մահմեդական կալանավորներին օգնություն հատկացնող բարեգործական եւ մարդասիրական կազմակերպությունները նրանց չեն բաժանում «քաղաքականների» եւ «քրեականների»: Այդ բարեսիրական կենտրոնները կալանավորներին ապահովում են անհրաժեշտ ամեն ինչովՙ այցելությունների համար ընտանիքներին անվճար հասցնում են բանտեր, տոների առթիվ օգնում են փողով եւ նվերներով, ցույց են տալիս իրավաբանական աջակցություն, պահում են մշտապես օգնության պատրաստ հոգեբանների, կալանավորների երեխաների համար բացում են անվճար մանկապարտեզներ եւ դպրոցականների խմբակներ, բանտարկյալների կանանց եւ զավակներին անվճար սովորեցնում են ավտոմեքենա վարել:

Այդ կազմակերպությունները գրանցված են որպես մարդասիրական, կամավորական, ոչ առեւտրային միավորումներ եւ նվիրատվություններ են ստանում ամենքից, ովքեր ուզում են Մեծ Բրիտանիայում օգնել մահմեդական կալանավորների ընտանիքներին: Պարզվում էՙ նման բարեգործները բավական շատ են:

Վերոնշյալից բացիՙ այդ կազմակերպություններն առաջարկում են «հոգեւոր խորհրդատվություն»: Խոսքը բանտեր այցելող եւ կալանավորներին իսլամ քարոզող տարատեսակ իմամների մասին է: Նման դասերն ու խորհրդատվությունները մեծ մասամբ անցկացնում են իսլամի արմատական հոսանքների ներկայացուցչիները:

Ի դեպ, բանտերում իսլամիստների ազդեցության աճից մտահոգված են ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ Ֆրանսիայի իշխանությունները: Այդ երկրում եւս իսլամիստ արմատականների զանգվածային քարոզչության հետեւանքով բանտերում ավելանում է իսլամ ընդունող կալանավորների թիվը:

Տվյալ երեւույթը ոչ միայն վկայում է բրիտանական եւ ֆրանսիական բանտերում արմատականության տարածման մասին, այլեւ նախանշում է արմատական իսլամի առաջիկա ազդեցությունը Եվրոպայի հասարակական կյանքի զանազան կողմերի վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ 4 ՕՐՈՒՄ 924 ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՊԱՐԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԵՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՊԱՐԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԵՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական