Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊԱՐԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԵՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

20/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող աուտիզմով երեխաներն իրենց խնամակալների հետ ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: Այս հնարավորությունը հաղորդակցման խանգարումներ ունեցող այս երեխաներին ընձեռվել է Orange Հիմնադրամի եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ:

Ծրագրի շրջանակներում ԱրԲեՍ ցերեկային բուժման կենտրոնի եւ վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող 7-ից 14 տարեկան 16 աուտիզմ երեխաների համար կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով եւ հետաքրքրական առօրյայով լեցուն ամառային հանգիստ: Ճամբարն առավելագույնս նպաստում է երեխաների շփմանն իրենց հասակակիցների հետ:

«Աուտիզմով երեխաների մասին հոգածությունն Orange Հիմնադրամի մարդասիրական ծրագրերի առաջնահերթություններից է Հայաստանում, ինչպես աշխարհի այլ երկրներում: ԱրԲեՍ կենտրոնի հետ մեր համագործակցությունը մի քանի տարվա պատմություն ունի, եւ ամառային ճամբարն արդեն չորրոդ անգամ է Orange Հիմնադրամի աջակցությամբ ընդունում աուտիզմով երեխաների, որոնց համար այնքան կարեւոր է ունենալ շփում եւ ժամանց: Զուգահեռաբար շարունակելով աջակցել Հայաստանի մարզերի ներգրավմանը թվային աշխարհում, սոցիալապես անապահով անձանց առաջարկելով անվճար ակնաբուժական ծառայություններՙ Orange Հիմնադրամը չի մոռանում այս չափազանց խոցելի երեխաների ու նրանց ընտանիքների մասին, ովքեր երբեմն մենակ են մնում իրենց խնդիրների հետ: Բժիշկները հաստատում են, որ այն երեխաները, ովքեր պարբերաբար լինում են ճամբարում, նկատելիորեն զարգացրել են իրենց հաղորդակցման հմտությունները: Մենք իսկապես երջանիկ ենք օգնել նրանց », ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է եւ ներառում է մի քանի նախագիծ, որոնց թվում են դասընթացներ բուժսպասարկման առաջնային օղակի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների, աուտիզմով երեխաների ծնողների համար, որոնց նպատակն է իրազեկել աուտիզմի մասին, ինչպես նաեւ ներդնել աուտիզմի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդներՙ CHAT եւ ADOS թեստերը:

Վերականգնողական մասնագիտական կենտրոնների սակավության եւ ծանրաբեռնվածության պատճառով ծրագրի շրջանակներում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան կահավորվեց եւ հագեցվեց վերականգնողական պարագաներով, իսկ պոլիկլինիկայի ողջ անձնակազմը համապատասխան դասընթացներ անցավ ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մասնագետների կողմից: Սա թույլ կտա պոլիկլինիկային, որն առաջին կոնտակտն է բնակչության հետ, աուտիզմով եւ զարգացման խանգարումներով երեխաներին ավելի վաղ հայտնաբերել եւ հնարավորություն տալ վաղ միջամտություն:

Ծրագիրը ներառում է նաեւ մի կարեւոր գործառույթ, որը պիլոտային եղանակով կներդրվի Հայաստանումՙ աուտիզմով երեխաների մասնագիտական կրթությունը: Սեպտեմբեր ամսից աուտիզմով երիտասարդ տղան իր մասնագիտական ուսումնառությունը կստանա ֆրանս-հայկական ուսումնական մասնագիտական կենտրոնում:

«Արաբկիր» միացյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Պրոֆ. Արա Բաբլոյանը նշեց. «Արդեն մի քանի տարի մենք ականատես ենք լինում այս հրաշքին: Աուտիզմով երեխաները կարող են իրենց ամառային հանգիստը վայելելՙ լինելով միաժամանակ եւ՛ ծնողի հետ, եւ՛ առանց նրա: Հագեցած առօրյայով, համապատասխան մասնագետներով եւ ընկերներով շրջապատված երեխաները հեշտությամբ են ընտելանում ճամբարային կյանքին: Ավելին ասեմ, մի քանի տարի ճամբար հաճախելուց հետո, այս տարի աուտիզմով 18 տարեկան երիտասարդը ճամբար եկավ որպես կամավոր եւ աշխատեց: Սա թերեւս ամենամեծ ձեռքբերումն է»:

2013թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 16.290.000 դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների եւ գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, մասնագիտական կրթության ներդրմանն ու կազմակերպմանը:

Նախորդ գրառումը

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՃ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵ՛Ր, ՀԱՐԳԵՑԵ՛Ք ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵ՛Ր, ՀԱՐԳԵՑԵ՛Ք ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական