Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«+ԿԻՆՈ»-Ի ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 20-ՐԴ ՀԱՄԱՐԸ

23/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

ՍԱԹԵՆԻԿ ԱՎԱԳՅԱՆ

– Հինգ տարվա ընթացքում «+Կինո» ամսագրի 20 համար է լույս տեսել, յուրաքանչյուրը` 100 էջի սահմաններում: Հարց է ծագում` դա շատ է, թե՞ քիչ:

– Եթե հաշվի առնենք, որ ֆինանսական արդի սուղ պայմաններում, 2008 թվականից մինչեւ այսօր, առանց ընդհատումների, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ջանքերով եւ Մշակույթի նախարարության օժանդակությամբ եռամսյակը մեկ հրատարակվել է բարձրարժեք եւ ասելիք ունեցող եւ գեղարվեստի ինքնատիպ ոճի մատուցմամբ ամսագիր, ապա կարող ենք հավաստել, որ այսօր հանրապետությունում ունենք կայացած մշակութային լուրջ պարբերական: Ճշմարտությունը պահանջում է ասել, որ ամսագրի հրատարակման գործում մեծ ներդրում ունի կինոմիության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը:

«+Կինո»-ն անդրադառնում է նաեւ թատերական արվեստին, երաժշտությանը, գեղանկարչությանը, ճարտարապետությանը, քաղաքաշինությանը եւ գեղարվեստական լուսանկարչությանը:

– Իզուր չէ ասված, որ մամուլի ամեն մի օրգան իր խմբագրի դեմքն է: Այս դեպքում կարել է նշել, որ Հայասատանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ, «+Կինո»-ի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանն իր ողջ կյանքը` շուրջ 45 տարի նվիրել է պարբերական մամուլին: Նա դեռեւս խորհրդային տարիներին խմբագրել է «Ֆիլմ», այնուհետեւ «Գեղարվեստ» թերթերը, որոնք ավելի քան 40 հազար տպաքանակ են ունեցել:

– Իսկ ինչպիսի հրապարակումներ են տեղ գտել «+Կինո»-ի 20-րդ հոբելյանական համարում հարցին ահա, թե ինչ ասաց նա.

– Մինչ պատասխանելը ասեմ, որ 20-րդ համարը մեզ համար հերթական սովորական թողարկում է: Միայն նշեմ, որ ի սկզբանե «+Կինո»-ի հիմնական նպատակներից մեկն է մեր երիտասարդ սերնդին, որը ծնվել է մութ ու ցուրտ, դժգույն տարիներին, ներկայացնել ավագ սերնդի ստեղծած արվեստն ու մշակույթը: Այսինքն հոգեւոր արժեքների կապ եւ կամուրջ ստեղծել ավագ եւ ներկա սերունդների միջեւ: Այս ամենը լուրջ եւ տարողունակ խոսակցության առանձին նյութ է:

20-րդ համարը բացվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի «Կորցնելով ռուսական մշակութային դաշտը, մենք կորցնում ենք ամեն ինչ…» ծավալուն եւ հետաքրքրական հարցազրույցով: Հայ թատրոնի ու մշակույթի լեգենդը մեր երկխոսության ընթացքում 83-ամյա իմաստնության բարձունքից իր մտորումներն ու խոհերն է կիսում ընթերցողների հետ: Ես միշտ Սոս Սարգսյանին համարել եմ մեր ժամանակների Հովհաննես Թումանյանը եւ սա գերագնահատանք չէ:

«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի արդյունքներին է անդրադարձել պարբերականի ռեպորտյոր Մարիաննա Մելիքսեթյանը: «Մեր կողքինը մեզ շատ մոտ է, ուշադրություն չենք դարձնում», Աշոտ Ադամյան-Լիզա Ճաղարյան զրույցը ներկայացնում է 60-ամյա անվանի դերասանի ստեղծագործական ուղին, ում դիմանկարը տպագրված է ամսագրի շապիկին: «Հուշագրություն» խորագրի ներքո ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը պատմում է, թե ինչպես ինքն ու Հենրիկ Մալյանը Դոնի Ռոստովում «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում նկարահանվելու առաջարկով հանդիպել են Լեոնիդ Ենգիբարյանին եւ համոզել, որպեսզի նա նկարահանվի իրեն իսկ նվիրված կինոնկարում: Հենց այդ օրն էլ Անդրանիկյանը ստեղծել է Լեոնիդի դիմանկարը:

«Օհան Դուրյան` լեգենդ, թե՞ իրականություն» Դանիել Երաժշտի վերլուծական հոդվածը նորովի մի մեկնություն է համաշխարհային դիրիժորական արվեստում մեծ ներդրում ունեցող մաեստրոյի գործունեությանը:

«Ես հպարտ եմ, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի զավթած ավելի քան 14,5 հազար հեկտար հող հետ բերեցի», այս վերնագիրն է կրում մեր երկխոսությունը` նվիրված պետական, կուսակցական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի ծննդյան 80-ամյակին:

«Կարծիքներ, գրախոսականներ» խորագրի ներքո երիտասարդ կինոգետներ Անի Հակոբյանը, Արթուր Վարդիկյանը եւ Արծվի Բախչինյանը անդրադարձել են ռեժիսորներ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ…», Գրիգոր Հարությունյանի «Կայացում» եւ Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» ֆիլմերին:

«Կինոգերդաստաններ» շարքի այս անգամվա հյուրն են ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրող նկարիչ Ռաֆայել Բաբայանի որդիները` Գագիկ եւ Դավիթ Բաբայանները: Հոդվածագիրը` Սաթենիկ Ավագյանը, էքսկուրսի հետ մեկտեղ ներկայացնում է արդի կինոյում բեմադրող նկարչի դերին եւ խնդիրներին: «Լեոնիդ Ազգալդյան. Եթե գան ու Ձեզ ասեն, որ ես զոհվել եմ, չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու»: Արցախյան հերոսամարտի աննկուն մարտիկ Լեոնիդ Ազգալդյանի այս խոսքերն է իր հոդվածի բնաբանը դարձրել Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձեւ» վավերագիր մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը, ով ականատեսների միջոցով ներկայացրել է մեծ հայրենասերի եւ մտավորականի դիմանկարը:

«Այդ լուսավոր ու զարմանալի Կարիկ Պասմաճյանը» վերնագիրն է կրում Ռ. Մաթոսյանի հոդվածը, որում անդրադարձ է կատարում բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, հետագայում գեղանկարների հազվագյուտ հավաքածու հայորդիներից մեկիՙ Կարիկ Պասմաճյանի 25-ամյա անհայտացման առեղծվածին: Նա կարծես իր այնքան շատ սիրելի Խաչատուր Աբովյանի նման «տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել»: Այդ տաղանդաշատ մարդուն եւ բանաստեղծին է նվիրված նաեւ ռեժիսոր Պարգեւ Մալայանի «Կարիկ Պասմաճյան» ֆիլմը, որը նկարահանել է «Հայկ» կինոստուդիայում:

«Թեմաներ ֆիլմերի համար» շարքում այս անգամ տեղ է գտել լրագրող, կինովավերագիր Արտյոմ Երկանյանի հոդվածը` նվիրված ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին, որն անում է հնարավոր ամեն բան Հայաստանի եւ Արցախի բարեկեցության` ԼՂՀ- ն աշխարհին ներկայացնելու համար: Արվեստաբան Էմանվել Մանուկյանը «Ֆրիտյով Նանսենի բեւեռները» հոդվածում կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանի «Ընդամենը մեկ կյանք» ֆիլմը դարձնելով բանալի` «Armenian Genocide1915» խորագրի ներքո ներկայացնում է մեր ժողովրդի մեծ բարեկամ, հումանիստ բեւեռախույզ Նանսենին, ով մի առիթով ասել է.

– Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբեւէ հնչած չլիներ Եվրոպայի որեւէ քաղաքագետի բերանից: Նրանք մատը մատին չխփեցին իրենց խոստումները կատարելու համար, քանի որ դրանք տվել էին թեեւ փոքր, արնքամ, սակայն շնորհալի մի ժողովրդի, որը չուներ նավթի եւ ոսկու հանքեր»:

Կինոտեսաբան Վադիմ Ղարիբյանը իր հոդվածով անդրադարձել է տաղանդաշատ արտիստ Վլադիմիր Քոչարյանին, որի կյանքը ողբերգական վախճան ունեցավ 1989 թվականին, իր ուժերի ծաղկման ընթացքում` երբ նա ընդամենը 39 տարեկան էր: Նրա կինը` դերասանուհի Կարինե Սուքիասյանը, եւ որդին` ռեժիսոր Հայկ Քոչարյանը Նյու Յորքում ներկայումս շարունակում են Վլադիմիրի անավարտ թողած գործը: Վադիմ Ղարիբյանը մեկ այլ` «Զինուժը 20 տարեկան է» հոդվածով անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ակունքներին եւ հետագա գործունեությանը: «Ֆիլմ թերթի էջերից» մշտական խորագրի ներքո հրապարակված է «Հանիրավի մոռացության տրված Հենրի Ալավերդյանը», 27 տարի առաջ Հրաչուհի Տատուրյանի վարած մտերմիկ հարցազրույցը, որը բացահայտում է Հայաստանի ժողովրդական արտիստ , օպերային երգիչ եւ կինոդերասան Հենրի Ալավերդյանի հարուստ ու հումորով լի ներաշխարհը: «Անձնական արխիվներից» վերտառությամբ հրապարակել ենք հայկինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի նամակն ուղղված ռեժիսոր Արշավիր Սամվելյանին, որտեղ մասնավորապես ասվում է.

– Արվեստը վրեժխնդիր է…Պետք չէ անպայման գլուխգործոց նկարելու նպատակ հետապնդել եւ գերազանցել բոլոր ռեժիսորներին: Նորարարությունը լավ բան է, եթե մեծ փորձ ունեք: Եվ շատ մի հրապուրվեք կինոխցիկի շարժումներով: Շարժումը պետք է բխի կոմպոզիցիայի ներքին տրամաբանությունից,- գրում է Բեկնազարյանը:

1960 թվականին Կիեւում, իսկ 1961 թվականին Մոսկվայում հայ կինոգործիչները հանդիպում են ունեցել Վիլյամ Սարոյանի եւ բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի հետ: Պարբերականում հրապարակված երկու արժեքավոր լուսանկար-ինֆորմացիան պատմում է այդ մասին:

Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ Կարեն Մաթեւոսյանը «Վերնիսաժ» բաժնում վերլուծում եւ գնահատում է նկարիչ Սեյրան Գասպարյանի աշխատանքները: «+Կինո»-ն անդրադարձել է նաեւ ֆրանսահայ ֆոտոժուռնալիստ Մաքս Սիվասլյանին, ով ճանապարհորդել է հինգ մայրցամաքներով եւ ամենուր ներկայացրել մարդկային ճակատագրեր:

Այս անգամ, նույնպես, հետաքրքրական նյութեր են տեղ գտել ամսագրի ռուսական բաժնում, որտեղ ուզում եմ առանձնացնել Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, տաղանդաշատ օպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ Աննա Քրիստաֆորյանի հարցազրույցը:

Հարկ է նշել, որ «+Կինոն» շուտով հասու կլինի նաեւ համացանցում: Ամսագրի էլեկտրոնային տարբերակը լավ նվեր կլինի արվեստաասեր ընթերցողներին: Իսկ առայժմ ամսագիրը կարելի է ձեռք բերել հանրապետության մամուլի կրպակներում:

Նախորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆԱՆՑ, ԿԱՐԱՊԵՏ ԳԱԼՖԱՅԱՆ

Հաջորդ գրառումը

«ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական