Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆԱՆՑ, ԿԱՐԱՊԵՏ ԳԱԼՖԱՅԱՆ

23/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-նախիջեւանագետ

Օրերս տխուր լուր ստացվեց Հունաստանից. վախճանվել է հունահայ ազգային գործիչ, ազգային բարերար եւ հայի յուրահատուկ տեսակին պատկանող Կարապետ Ռուբենի Գալֆայանը: Տխրություն է պատել հոգիս. մեկառմեկ հիշում եմ պարոն Գալֆայանի հետ շուրջ տասը տարվա մեր ծանոթության բազմաթիվ եւ բազմազան մտերմիկ զրույցները, ազգային եւ Հայաստանի պետական խնդիրների վերաբերյալ մեր զրույց-մտահոգությունները, երբեմն էլ մեղմիկ վիճաբանությունները: Ամեն դեպքում էլ մեր տարաբնույթ զրույցների ավարտը հանգում էր Հայաստանի պետական ու սոցիալական դրվածքի ամրապնդման անհրաժեշտությանը, ազգային միասնականության անհրաժեշտության գաղափարին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, որի անդավաճան մշակներից էր: Բանիմաց, ազգային մեծ ու փոքր տագնապներով եփվող-տապակվող մարդ էր Գալֆայանը: Գրեթե ամեն ինչի նկատմամբ անսահման հավատ ու հույս ուներ: Խոսքը հատու էր, կշռադատված եւ անզիջող: Ազգային բարերար էր, հռետորական ձիրքով օժտված, որի հրապարակավ ասված խոսքը գերող էր ու իմաստալից: Նաեւ համով-հոտով զրուցակից էր. հիշողությանս մեջ վառ են հունահայ կյանքից նրա պատմած-նկարագրած «Հակոբլարը», «Ուրֆացին» եւ այլ իրական պատումները:

Իրական ազգային գործիչ եւ օրինակելի հայրենասեր Կ. Գալֆայանի անձի ու գործունեության վերաբերյալ իմ գրառումները տեղ են գտել հենց նրա ու որդիների ամբարած-ստեղծած հայոց մշակութային արժեքների հավաքածուին նվիրված իմ «Մշակութային արժեքների Գալֆայան հաւաքածուի արձանագիր իրերը» («Տիար Կարապետ Գալֆայանի կենսագրական դիմանկարը») եւ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» (2012) աշխատություններում: Բարեբախտաբար այդ երկու աշխատություններն էլ տեսավ պրն Գալֆայանը եւ գոհունակությամբ էր լցված:

Արդ, այս վշտալից առիթով այլ խոսք եմ ուզում շարադրել եւ ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում իմ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» գրքում պրն Գալֆայանի վերաբերյալ շարադրված հատվածը.

«2004թ. հոկտեմբեր, Հունաստան: Տեղի համազգային կազմակերպության նախաձեռնությամբ ու հրավերով Թեսալոնիկում հայկական համայնքի համար բանախոսում եմ «Հայկական քրիստոնեական հուշարձանները», որը հագեցած է պատմական Հայաստանի հայկական հուշարձանների հարուստ լուսանկարների ցուցադրությամբ: Մեկ ժամից ավելի տեւած բանախոսությունից հետո եղան հարցուպատասխան եւ ոգեւորված շնորհակալական ելույթներ: Ձեռնարկի ավարտին ինձ մոտեցավ ժրաջան, հայրենասիրական զգացմունքներով ափեափ լցված, 70-ի մոտ, բարձրահասակ մի անձնավորություն: Ծանոթացանք համակրելի ու հաճելի զրուցակից Կարապետ Գալֆայանի հետ: Զրուցակիցս խնդրեց ժամանակ տրամադրել եւ ավելի հանգամանալից զրույցը շարունակել իր տանը, որը գտնվում էր հայկական եկեղեցուց ոչ այնքան հեռու:

Պարոն Գալֆայանի եւ նրա տիկնոջ` Անահիտի հետ զրուցելով շարժվեցինք դեպի նրանց տուն, որտեղ մտնելուց հետո այն տպավորությունն էր, ասես թանգարան էի մտել: Բարձրահարկ շենքի երեք սենյակների պատերին կախված էին հայկական ու հունական, եվրոպական արվեստի գեղանկարներ, այս ու այն կողմ դրված կամ կախված` XVII-XIX հայկական կիրառական արվեստի զանազան առարկաներ…

Հիացմունքիս չափ ու սահման չկար: Խոհանոցում հայացքս գամվեց պատից կախված զանազան իրերից մի քանիսի հայերեն արձանագրություններին: Վերցրի, շուռումուռ տվեցի, ընթերցեցի XVII-XVIII դդ. արձանագրությունները…. Եվ տեր ու տիկին Գալֆայանների հետ նախատեսված մեկժամյա հանդիպումս երկարաձգվեց-հասավ երեք ժամի, երբ տեղեկացա, որ իրենց հավաքածուում եղած հայկական բազմաթիվ առարկաներն ունեն հայերեն արձանագրություններ: Ինչպես ասում են, ուրախությունիցս ծնկներս թուլացել էին…

Սեղանի շուրջը, վայրկյան առ վայրկյան, ծանոթության սովորական զրույցը ինձ համար վերածվեց մի շարք բացահայտումների, մասնագիտական անկասելի հետաքրքրասիրության եւ անսքող ուրախության:

Ինձ համար պարզ դարձավ, որ Կեսարիայի Թալաս քաղաքից սերող այդ գերդաստանը բազմաթիվ հայ եւ հույն ընտանիքների հետ Հունաստան է ներգաղթել 1922 թ., որտեղ Գալֆայանները տասնամյակներ շարունակ զբաղվել եւ զբաղվում են ազգային, մշակութային աշխատանքներով: Գալֆայանները` շարունակելով իրենց գերդաստանի ավանդական-ազգային գործունեությունը, այն համալրել են շատ կարեւոր մի բնագավառով եւս` ազգային կիրառական արվեստի նմուշների ու մասունքների ձեռքբերմամբ (գնմամբ) հավաքածո ստեղծելու շատ կարեւոր գործով, որը 1980-ական թվականներից ի վեր շարունակվում է արդեն Կ. Գալֆայանի որդիների` Ռուբենի եւ Արսենի ջանքերով: Եվ այսօր, ի դեմս Գալֆայան ընտանիքի, աշխարհի աճուրդներից, անհատներից գնվել-ժողովվել է XVI-XIX դդ. հայկական կիրառական արվեստի զանազան առարկաների մի յուրօրինակ հավաքածո:

Մի քանի ժամ տեւած մեր զրույցի ընթացքում քննարկեցինք այդ հավաքածուի նյութերը ցուցահանդեսով ներկայացնելու, արձանագիր իրերը առանձին հատորով հայագիտությանը ներկայացնելու խնդիրը: Հունաստանից վերադառնալուց հետո եւ մինչ այժմ էլ շարունակվող էլեկտրոնային նամակագրությամբ ու հեռախոսազրույցներով քննարկել ու վերաքննարկել, ճշտել ու վերաճշտել ենք մի շարք հարցեր ու խնդիրներ, եւ… Եվ մեր համագործակցության արդյունքը եղավ այն, որ Եվրոպայում ճանաչում ունեցող Հունաստանի Բյուզանդական արվեստի թանգարանում 2010 թ. հունիսի 11-ից հոկտեմբերի 10 Հունաստանի կառավարության աջակցությամբ եւ կառավարական մակարդակով իրականացվեց այդ հավաքածուի բազմաթիվ բազմազան իրերի մեծ ցուցահանդեսը, որը հունական շրջանակներից բացի մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ եվրոպացի մասնագետների շրջանում:

Մինչ այդ, Բյուզանդական արվեստի թանգարանի պաշտոնական հրավերով, 2007-ին երկու ամիս տեղում մասնակցեցի ցուցահանդեսի մեջ ընդգրկված նյութերի դասդասման, թվագրման, բացատագրերի կազմման եւ հունարեն թարգմանման աշխատանքներին, վերծանելով նաեւ բոլոր հայերեն արձանագրությունները: Ամեն վայրկյան նորանոր բացահայտումներով եւ հնարավոր խորաթափանցությամբ, ամեն օր ժամը 9-16-ը լարված աշխատում էի թանգարանում, ժամը 18-ից 20-ը` Գալֆայանների տանը եղած իրերը ուսումնասիրելով: Թե՛ թանգարանի աշխատակիցները եւ թե՛ Գալֆայանները մի տեսակ զարմանք ու հիացմունք էին ապրում…

Գալֆայան ընտանիքի եւ Բյուզանդական արվեստի թանգարանի հետ իմ համագործակցության արդյունքում դեռեւս 2007 թ. հայերեն եւ անգլերեն հրատարակման պատրաստեցի «Մշակութային արժեքների Գալֆայան հավաքածուի արձանագիր իրերը» մեծածավալ հայերեն-անգլերեն աշխատությունը, որի լույս աշխարհ գալը, ցավոք, դրամական միջոցների բացակայությամբ պայմանավորված, հետաձգվում էր տարեցտարի (բարեբախտաբար այն լույս տեսավ 2013 թ. սկզբներին – Ա. Ա.): Իսկ ցուցահանդեսի մեծաչափ, գունազարդ եւ 228 էջանոց կատալոգի անգլերեն (ASPECTS OF ARMENIAN ART KALFAYAN COLLECTION) ու հունարեն տարբերակները, որոնց կազմման աշխատանքներում առկա է նաեւ իմ մասնակցությունը, լույս են տեսել Աթենքում 2010-ին»:

Հիշատակդ անանց` Կարապետ Գալֆայան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՆԽԵԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«+ԿԻՆՈ»-Ի ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 20-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

PKK-ն լուծարվե՞լ է, թե՞ Էրդողանը միջազգային ուժերի հակազդեցութից խուսափելու համար լուծարման մտավարժանքներ է անում

23/05/2025
Հաջորդ գրառումը

«+ԿԻՆՈ»-Ի ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 20-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

23/05/2025

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական...

ԿարդալDetails

Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակումն արգելվի

23/05/2025

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական