Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱՆ ՄԻԱՑԱՎ ՄԱԿ-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

14/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Սիրիան միացել է ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կոնվենցիային, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

ՄԱԿ-ում Դամասկոսի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Զաֆային հայտարարել է, որ իր երկիրն արդեն կոնվենցիայի «լիիրավ անդամ» է:

Ավելի վաղՙ հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենք Սիրիայի իշխանություններից ստացել են կոնվենցիային միանալու հետ կապված փաստաթղթեր: Դրանց բովանդակությունը պաշտոնապես չէր բացահայտվել:

Սեպտեմբերի 10-ին հայտնի էր դարձել, որ Սիրիայի իշխանությունները համաձայնել են երկրում գտնվող քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնել դրա հետագա ոչնչացման նպատակով: Այդ առաջարկությամբ հանդես էր եկել Ռուսաստանըՙ ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի այն հայտարարության, թե Սիրիայի զինաթափման դեպքում ամերիկացիները կարող են հրաժարվել այդ երկրին հարվածելու մտադրությունից:

ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կոնվենցիան գործում է 1997 թվականից: Սիրիայի միանալուց հետո դրա լիիրավ անդամ պետությունների թիվը հասավ 190-ի: Փաստաթղթին չեն միացել միայն ԿԺԴՀ-ն, Անգոլան, Հարավային Սուդանը եւ Եգիպտոսը, իսկ Իսրայելն ու Մյանման ստորագրել են, բայց չեն վավերացրել:

Որոշ ուժեր պնդում են, թե սիրիացիներիը իրենց քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելուց առաջ փորձում են թաքցնել դրա մի մասը, զինանոցները վերաբաշխելով ամբողջ Սիրիայի տասնյակ ռազմակայաններում: Մասնավորապես ամերիկյան «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը գրում է, որ եթե Դամասկոսի իշխանությունների այդ գործողությունները հաստատվեն, ապա կարող են ոչ միայն նպաստել քիմիական զենքի մի մասի քողարկմանը, այլեւ բարդացնել ԱՄՆ-ի խնդիրը, եթե Սպիտակ տունն այնուամենայնիվ որոշի հարվածել Սիրիային:

Ապստամբների «Ազատ սիրիական բանակի» ներկայացուցիչները նույնիսկ պնդում են, թե իշխանությունները քիմիական զենքն իբր տեղափոխում են հարեւան երկրներ, մասնավորապեսՙ Լիբանան: Սակայն դեպքերին ուշի-ուշով հետեւող Իսրայելի հետախուզությունը չի հաստատում ընդդիմության այդ պնդումները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՕՋԱԼԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է

Հաջորդ գրառումը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական