Շախմատի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը հաջող է հանդես գալիս Իսպանիայի թիմային առաջնությունում: Նա «Էքստրեմադուրա» թիմի առաջատարն է: Գաբրիելը 3 հնարավորից իր թիմին 2 միավոր է պարգեւել:
Առաջին տուրում «Էքստրեմադուրան» 2,5-3,5 հաշվով պարտվեց «Էգուիգոմային»: Գաբրիելն առաջին խաղատախտակի վրա հաշտություն կնքեց Լազարո Բրուզոնի հետ: 2-րդ տուրում Սարգսյանի թիմը նույնպիսի հաշվով զիջեց «Սեստաո Նատուրգասին»: Գաբրիելը հաղթեց Պերես Դոմինգուեսին: 3-րդ տուրում հայ շախմատիստը ոչ-ոքի խաղաց Էթիեն Բաքրոյի հետ, իսկ նրա թիմն առաջին մեկ միավորը վաստակեցՙ հաշտություն կնքելով «Խակե Տալդեայի» հետ: