Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵԼԻՍԵՅԱՆ ԴԱՇՏԵՐՈՒՄ

25/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի նախագահը անցյալ օրերին Սոչիում էր: Հիշեցնենք, սա այս ամսվա 25 օրերի ընթացքում Սերժ Սարգսյանի երրորդ այցն էր Ռուսաստանի Դաշնություն: Ընդ որում, դրանցից միայն մեկի` սեպտեմբերի 3-ի այցի ընթացքում, տեղի ունեցավ Սարգսյան-Պուտին հանդիպումը. ՌԴ նախագահը առանձին չհանդիպեց Սերժ Սարգսյանին ոչ Մոսկվայում նորակառույց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու օձման արարողության ժամանակ, ոչ էլ Սոչիում կայացած ՀԱՊԿ երկրների նախագահների գագաթաժողովի շրջանակներում:

ՀԱՊԿ գագաթաժողովին եւ այնտեղ ՀՀ նախագահի ունեցած ելույթի որոշ դրվագներին «Ազգը» երեկվա համարում արդեն անդրադարձել է: Նշենք միայն, որ գագաթաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, այն էլ խոսելու «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործում Բելառուսի աջակցության մասին»:

Ինչեւէ, այն ընթացքում, երբ ՀՀ նախագահը, թերեւս աննախադեպ, ոչ լրիվ ամսվա ընթացքում երեք անգամ եղավ Ռուսաստանում, Հայաստանը տոնեց իր անկախության տոնը: Սեպտեմբերի 21-ին նախագահ Սարգսյանը ստացավ մի շարք շնորհավորանքներ աշխարհի տարբեր երկրների նախագահներից (ի դեպ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Հայաստանի անախության օրը չի շնորհավորել): Այդ շնորհավորանքներից ուշագրավը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձն է: Այնտեղ նախագահ Օլանդն, իհարկե, շնորհավորում է Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ եւ նշում է. «Ուրախ կլինեի տարածաշրջանային ու երկկողմ հարցեր քննարկել Ձեզ հետ (նկատի ունի` Սերժ Սարգսյանի հետ) Փարիզում»: Ֆրանսիայի նախագահի ուղերձի այս դրվագն ամենաուշագրավն է, եւ ահա թե ինչու:

Անցյալ տարվա աշնանը Սերժ Սարգսյանը պետական այցով Ֆրանսիայում էր: Այդ այցելությունից հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ գալիք տարի, այսինքն` այս տարի, սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան, «որը անկասկած եւս կարեւոր հանգրվան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»: Հետեւաբար, Փարիզում պետական այցի ժամանակ ՀՀ նախագահն իր ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է պետական այցով ժամանել Երեւան, հակառակ պարագայում Նալբանդյանը նման պաշտոնական հայտարարություն չէր անի: Ավելին, Ֆրանսուա Օլանդն ընդունել է այդ հրավերը, այլ պարագայում ՀՀ ԱԳ նախարարը վստահաբար չէր հայտարարի, թե «հաջորդ տարի մենք սպասում ենք նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան…»:

Ուրեմն ի՞նչ է ստացվում հիմա: Օլանդը, Սերժ Սարգսյանին հրավիրելով Փարիզ, փաստացի մերժում է ՀՀ նախագահի հրավերը` պետական այցով ժամանելու մեր երկիր: Այս համատեքստում նկատենք, որ ի տարբերություն պետական այցով մեր երկիր ժամանած նախագահ Սարկոզիի, նախագահ Օլանդն այդքան էլ ակտիվ չէ ֆրանսիական արտաքին քաղաքականության հարավկովկասյան ուղղության մեջ. Օլանդն ավելի շատ տարված է համաեվրոպական քաղաքականությամբ: Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Ֆրանսիան եվրոպական այն քիչ երկրներից է, որոնք մեծ ավանդ ունեն Հայաստանի եվրոինտեգրացման գործընթացներում, այլ կերպ ասած` Փարիզը Հայաստանի կողքին է մեր երկրի եվրոպական ճանապարհին, այդ ճանապարհը ինչ-որ առումներով բացելով Հայաստանի առջեւ: Հետեւաբար, «ընտրելով» Մաքսային միությունը եւ դրանով իսկ մերժելով լայն եվրոինտեգրումըՙ Հայաստանը փաստորեն լավ վիճակի մեջ չի դնում Ֆրանսիային:

Արդեն այս պարագայում նախագահ Օլանդը եւ պաշտոնական Փարիզը կարիք ունեն Հայաստանի հետ պաշտոնական հարաբերությունների հստակեցման ու պարզաբանումների: Դրանք ստանալ Երեւանում Օլանդը, ինչպես հասկացանք, չի պատրաստվում, քանի որ ԵՄ առանցքային երկրներից մեկի ղեկավարի համար այլ բան է այցելել, այն էլ պետական այցով «մաքսային» երկիր, բոլորովին այլ բան է այդ երկրից պարզաբանումներ ստանալ եւ վերամշակել նրա հետ հարաբերությունները սեփական երկրում` Ելիսեյան դաշտերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՎԵՑ ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԸ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական