«Համառոտ ուղեցույց դեպի Միջին Արեւելք»: Այս վերնագրով մեր ստացած անգլերեն գրությունը, որը կրում է ՔՆ Ալ-Սաբահ ստորագրությունը եւ ուղարկված է Լոնդոնից, սատիրական մոտեցմամբ ներկայացնում է Սիրիայի ներսում եւ հատկապես շուրջը տիրող զարմանալիորեն հակասական իրավիճակը:
Պարոն, Իրանն աջակցում է Ասադին: Ծոցի երկրները դեմ են Ասադին…
Ասադը դեմ է «Մուսուլման եղբայրներին»: «Մուսուլման եղբայրները» եւ Օբաման դեմ են (Եգիպտոսի) գեներալ Սիսիին:
Սակայն Ծոցի երկրները կողմնակից են Սիսիին… Ինչը նշանակում է, որ նրանք դեմ են «Մուսուլման եղբայրներին»:
Իրանը կողմնակից է «Համասին», սակայն «Համասը» թիկունք է կանգնում «Մուսուլման եղբայրներին»…
Օբաման թիկունք է կանգնում «Մուսուլման եղբայրներին», մինչդեռ «Համասը» դեմ է Մ. Նահանգներին…
Ծոցի երկրները կողմնակից են Մ. Նահանգներին: Սակայն Թուրքիան Ծոցի երկրների հետ է ընդդեմ Ասադի, մինչդեռ Թուրքիան թիկունք է կանգնում «Մուսուլման եղբայրներին» ընդդեմ Սիսիի, մինչ վերջինիս թիկունք են կանգնում Ծոցի երկրները:
Բարի գալուստ Միջին Արեւելք: Բարի օր բոլորիդ: