Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր իրավիճակում մենք եւս պետք է փոխվենք

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Նոր հակամարտությունն աշխարհում Իսրայել-Գազա հատվածում, որ ֆինանսավորվում է մեծ խաղացողների, ու նախ եւ առաջ Միացյալ Նահանգների կողմից, սահուն վերածվում է շրջակա պետությունների ավելի լայն շրջանակի պատերազմի մեջ ներքաշելու գործողության: Մեկ օր առաջ Իսրայելն, օրինակ, հարվածներ էր հասցնում Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին: Աշխարհի վերաձեւումը մտել է ամենավայրի ու դաժան առճակատումների փուլ, ու աշխարհաքաղաքականությամբ զբաղվող փորձագետների մեծ մասի կանխատեսմամբ, եթե Իսրայելը ցամաքային գործողությունների գնա Պաղեստինում, հակամարտությունը շատ դաժան ձեւերի կվերածվի, կձգվի տարիներով՝ Մերձավոր Արեւելքի, ինչու չէ՝ նաեւ մեր տարածաշրջանի համար ահավոր հետեւանքներով, որոնք առանձին խոսակցության նյութ են: Պաղեստինի գլխավոր հիվանդանոցներից մեկի հրթիռակոծումը՝ սարսափելի մեծ թվով զոհերով, կարելի է համարել անդառնալիության կետ, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դրած վետոն՝ ռազմական գործողությունները դատապարտելու բանաձեւին, վերահաստատում է այդ տեսակետը: Նոյեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա, որը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա եւ բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ՝ հայտարարելով, որ այն չի պարունակում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին ձեւակերպումներ: Չգիտենք՝ այդ բանաձեւի ընդունումը կբերե՞ր գոնե ժամանակավոր զինադադարի, սակայն փաստն ինքնին խոսուն է՝ հանուն դաշնակցային եւ տնտեսական գերակայությունների թույլատրել այսպիսի դաժանություններ տեխնոլոգիակա՜ն, լուսավո՜ր, գլխապտույտ զարգացման հասած, տոլերանտ կոչվող, քվանտային դռներով մտած աշխարհում:

Այո, աշխարհի համար մարդկային տառապանքը ոչինչ է, շահերն են գերադաս, մենք Արցախում կատարվածով սեփական մաշկով բոլորից ավելի լավ եւ ավելի վաղ հասկացանք դա:

Այն կանխատեսումը, թե երեք ամսից հետո ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են ու Բայդենի իսրայելասիրության լիմիտն էլ այդ ժամկետի է՝ հազիվ թե տեղ ունի, քանի որ տնտեսական շահերը մեծ պետությունների համար բոլոր տեսակի ընտրություններից, մարդասիորությունից, բարոյականությունից վեր են: Այնպես որ՝ որեւէ տաք կետում խաղաղության համար քայլերը հազիվ թե գործնական արդյունք արձանագրեն այս ընթացքում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը: Այն, ինչ աշխարհը փորձարկեց Արցախում, մեծ խաղացողների հանքային եւ լոգիստիկ շահերի համար դատարկելով մեր հայրենիքի այդ հատվածը, ավելի արյունոտ եղանակով այժմ տեղափոխվել է Մերձավոր Արեւելք՝ բնականաբար օգտագործելով տեղի ժողովուրդների ազգային ձգտումները:

Այս իմաստով մեզ համար կարեւոր է մեր ճիշտ եւ նպատակասլաց պահվածքն այս պահին, քանի որ Պաղեստինի պարտությունը նշանակելու է Իսրայելի դաշնակից Ադրբեջանի նոր հարձակում Հայաստանի վրա: Ընդ որում՝ Մերձավոր Արեւելքում ոչինչ միանշանակ չէ, բարդ է արաբական ողջ աշխարհի եւ նրա մասնավոր հատվածների տրամաբանությունն ընկալել՝ դա խոր իմացություն է պահանջում, որովհետեւ ՀԱՄԱՍ-ը, որը նախահարձակի պատասխանատվությունն է կրում, ճիշտ է՝ պաղեստինցիների մեծ մասի համակրանքն է վայելում, բայց ողջ Պաղեստինը չէ, եւ Իսրայելին կամ Պաղեստինին պաշպանելը զգացական դաշտում ամենեւին էլ ճիշտ մոտեցումը չէ: Մանավանդ՝ այս երկու պետությունները հեռագնա նպատակով անցած դարակեսին ստեղծող մեծ խաղացողները միշտ էլ նրանց իրենց նպատակների համար են օգտագործում: Մենք պետք է մտածենք այս բոլորից մեզ եկող վտանգների կամ միգուցե բռնկված հակամարտությամբ մեզ ընձեռված ժամանակի մասին:

Մեր անելիքն այս պահին պետք է լիներ ներքին կոնսենսուսն արտաքին վտանգի դեմ, անելիքների ճշգրտումն ու իրագործումն էլեկտրոնային ճշտությամբ, գոնե մինիմալ ու հստակ ծրագրի առկայություն՝ հերթագայող մի շարք քայլերում: Հավանաբար հարկ չկա նաեւ առանձնապես աչքի ընկնել՝ նկատի ունեմ միջազգային ասպարեզում Հայաստանի աչք խոթվելը (հատկապես նկատի ունենք Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական Խորհրդարանում՝ ինչու քար գլորել դաշնակիցների բոստանն ու հետո ստիպված լինել սրբագրել ասածը), ու մեր անելիքը պետք է անեինք առանց աղմուկ-աղաղակի: Այն է՝ Հայաստանի պաշտպանունակության ամրապնդում եւ Արցախ վերադառնալու քայլերի առաջնահերթությունների ձեւակերպում:

Կա՞ն այդպիսի նշաններ, որ Հայաստանում ըմբռնում կա այս արտակարգ իրավիճակում մեր արտակարգ անելիքի մասին: Խոսքը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ինչպես նաեւ հանրային լայն շրջանակների մասին է: Բոլոր այս մակարդակներում էլ առկա է անցյալի, մինչեւ այս պահը եղածի իներցիան՝ նեղ, պատկանելության շահերի սպասարկմամբ, իսկ երկրի հանդեպ ահռելի վտանգի առկայությամբ մտածողության կտրուկ փոփոխություն առայժմ չի նկատվում: Մինչդեռ մի քանի հարթության մեջ, առնվազն, մոտեցումների շրջադարձային փոփոխություններ են պետք.

-Դադարել այն թեզերը գեներացնելուց, իբր Ադրբեջան ու ընկ. տասնապատիկ ուժեղ են մեզանից, եւ մենք չենք կարող նրանց դիմադրել. այդպիսի բան չկա, դա պարտության տանող թեզ է, մանավանդ՝ հենց հիմա, Մերձավոր Արեւլքում բռնկված պատերազմը բոլորին է զգուշավոր դարձրել ավելորդ շարժումներից, բոլորն էլ կորցնելու շատ բան ունեն, այդ թվում՝ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը: Այդ դադարելը պետք է վերաբերի ոչ միայն վերը նշված շրջանակներին, այլ հավասարապես՝ լրատվամիջոցներին, որոնք տրամադրություն եւ հանրային իմունիտետ ձեւավորող են:

-Դադարել մանր հակասությունները սրելուց ներքին քաղաքական կյանքում, հանրային խմբերում, կենտրոնանալ արտաքին վտանգի դեպքում՝ երկրի անվտանգությունն ապահովող ծրագրերի վրա:

-Դադարել երկատվելուց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այդ երկու ուղղությամբ էլ շահերի համադրումըը պետք է լինի առաջնայինը, ոչ թե հակասությունների սրումը: Ձեզ պահեք ձեր համակրանքներն ու հակակրանքները /էլ ավելի վատթար է՝ գործակալական պարտավորությունները/, քաղաքականությունը մի՛ տեղափոխեք զգացմունքների դաշտ, դա կործանարար է, բոլոր դեպքերում պետք է գործի սառը պրագմատիզմը: Ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը՝ հավաքական ու մասնավորեցված Արեւմուտք, իրե՛նց շահերով են առաջնորդվում, մի տրվեք քաղցր խոստումներին, առաջ մղեք այն մասնագետներին, որոնք ունակ են ռացիոնալ հատիկը գտնել մեր արտաքին քաղաքականության կառուցման, ներքին ռեսուրսների հավաքագրման առումով: Ծիծաղելի է քաղաքական դաշտում եւ լրատվամիջոցներում առկա ռուսական կամ արեւմտյան բաց քարոզչությունը, դրանց հակադրությունը, ազատագրվեք այդ բոլորից եւ գտեք հայկական շահերը սպասարկող ռազմավարության ոսկե միջինը՝ ելնելով միայն հայկական շահի հնարավորինս սպասարկմամբ մոտեցումներից:

Այս թեզերը կարելի է շարունակել: Աշխարհն արագորեն մտել է առճակատման նոր փուլ, բոլորն են հայտնվել նոր, ոչ ստանդարտ իրավիճակներում, Հայաստանի քաղաքական-հանրային էլիտան եւս պետք է վերակառուցվի եւ վերափոխվի, պետք է դրսեւորի նոր, ոչ ստանդարտ որակներ, դուրս գա ավանդաբար գծված ձեւաչափերից՝ նոր իրականությանը համապատասխան գործելակերպ ու ռազմավարություն կազմավորելու համար: Ժամանակ չունենք ուշանալու, ուշանալը նոր պարտություն է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

ԻԻՀ  ԱԳ  նախարարը զգուշացնում է Թել Ավիվին

Հաջորդ գրառումը

Արցախցիները ներխուժել են Արցախի ներկայացուցչության շենք․ նրանք մեղադրում են Սամվել Շահրամանյանին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
Հաջորդ գրառումը

Արցախցիները ներխուժել են Արցախի ներկայացուցչության շենք․ նրանք մեղադրում են Սամվել Շահրամանյանին

Լրահոս

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

29/06/2026

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի...

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026

«Ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե,...

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026

«Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է, որ թյուրքական աշխարհն ընդունի մեր ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը»,- Բաքվում անցկացված Առաջին թուրքագիտական ​​համաժողովի  100-ամյակին...

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026

Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական