Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66 տարի առաջ խիստ սահմանափակ տպաքանակով Վենետիկի Մխիթարեան հայրերու կողմէ հրատարակուած, երկրորդը, բացի գիտական մամուլի մէջ հրապարակուած որոշ գլխուխներէ, առաջին անգամ ամբողջական՝ գունաւոր պատկերներով։

Առաջինը՝ մեծադիր 70 էջ ծաւալով, փորագրուած փայտեայ կազմով եւ մօտաւորապէս 8 քիլո ծանրութեամբ, անհրաժեշտ աղբիւրագիտական եւ թարգմանչական աշխատանքներու յաւելումով, տպագրուած է Մոսկուա, դրամատպիչ հրատարակչատան մէջ, մեկենասութեամբ «Ռուցյոգ ինվեսթ» հոլտինկի նախագահ Ռուբէն Գրիգորեանի։

Երկրորդ աշխատութիւնը՝ Արգամ Այվազեանի «Նախիջեւանի հայկական նյությական եւ հոգեվոր մշակույթի պատմական ժառանգությունը» վերնագիրով՝ հայերէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով, տպագրուած է Երեւանի «Տիգրան Մեծ» տպագրատան մէջ, 768 էջ ծաւալով, լաթակազմ՝ մեծ format-ով, գունաւոր լուսանկարներով, շուրջ 7 քիլօ կշիռքով, մկենասութեամբ բարերար Գագիկ Գերասիմի Մելիքեանի։

Առաջին հատորը փաստօրէն կը պարփակէ ֆրանսահայ նշանաւոր քարտէսագիր Զատիկ Խանզատեան եռալեզու ծանօթագրումներով ներկայացուած աշխարհագրական վկայութիւններու մէկտեղումը՝ «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» վերտառութեան ներքոյ, որ ինքնին կը բացատրէ ամէն բան, քանի որ հեղինակը աշխարհի տարբեր գրադարաններէ եւ արխիւներէ պրպտած, գտած է հնագոյն քարտէսներ եւ ներկայացուցած է զանոնք համապատասխան ծանօթութիւններով։

Իսկ ինչ կը վերաբերի երկրորդին՝ կը հրատարակուի առաջին անգամ՝ բացառութեամբ մի քանի հատուածներու եւ լուսանկարներու հրապարակումը գիտական պարերականներու մէջ։ Անիկա պատմաբան-հնագէտ Արգամ Այվազեանի շուրջ 65 տարվա հետաքննութեան, հետեւողական, երբեմն վտանգաւոր արշաւներու արդիւնքն է՝ «Նախիջեւանի հայկական նյութական եւ հոգեվոր մշակույթի պատմական ժառանգությունը» վերտառութեան տակ։

Արդարեւ, Արգամ Այվազեանը, տակաւին նախորդ դարու 60-ականներէն սկսեալ, մինչեւ 1988 թուականը, երբ որեւէ  հայու անկարելի դարձած էր Նախիջեւան թափանցելը, իր լուսանկարչական գործիքին եւ նօթատետրին մէջ հսկայական նիւթ հաւաքեր է, անհերքելի վկայութիւններ՝ Նախիջեւանի ծայրէ ծայր հայկական, հայածին եւ հայակերտ ըլլալու վերաբերեալ՝ անշուշտ նկատի ունենալով ատրպէյճանական՝ այսպէս կոչուած պատմագիտութեան, ի գլուխ ունենալով տխրահռչակ Զիա Բունիաթովին, կեղծելու պատմութիւնը, եղծելու միջպետական սահմանները, հայերը եկուոր, եկուորները բնիկ ներկայացնելու ուղղութեամբ։

Ճիշդ է, ատեն մեր ակադեմիկոսները, ինչպէս նաեւ՝ այժմ հանգուցեալ Զօրի Բալայեանը հայկական, առաւել եւս ռուսական մամուլին մէջ ըմբերանիչ պատասխան տուած են ատրպէյճանական կեղծարարութեան, սակայն Արգամ Այվազեանը, կռահելով հակահայ եւ հակագիտական այդ քաղաքականութեան յետագայ զարգացումները, շարունակականութիւնը հաւաքած, ի մի բերած, փաստագրած եւ լուսանկարներով ամրագրած է իրողութիւնը՝ Նախիջեւանը հայկական տարածք է՛, Նոյը աստուածաշնչեան իր տապանը Արարատի վրայ հանգչեցնելէ ետք հո՛ն՝ Նախ-իջեւանի մէջ բնաւորած է իր տոհմը՝ կենդանական աշխարհի զոյգ-զոյգ ներկայացուցիչներով հանդերձ։

Այժմ, ազերիներն ու միւս թուրքերը, քաջալերանքովը անհայրենիք Թրամփի եւ անոր եւրոպացի համախոհներուն, կը շարունակեն աւանդական իրենց կեղծարարութիւնը՝ Նախիջեւանը (իրենց բառով՝ Nahehivan) ներկայացնելով որպէս «համբոյրի օղակ» Թուրքիայի եւ Մեղրի-Սիւնիք գիծով՝ համաթուրանականութեան միջեւ։ Միջազգայնացված խոշոր ծրագիր՝ որուն դիմաց Հայաստանի իրենց դրածոյ կառավարութիւնը, ներառեալ լուծարումի վախէն կծկուած հայոց Ակադեմիան, ծպտուն չեն հաներ եւ համաձայն են ամէն ինչի…

Եւ ահա այս հանգամանքն է, որ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութեան եւ անոր ատենապետ Ռուբէն Միրզախանեանին, գիտակից մեկենասներու օգնութեամբ, մղած է գէթ պատմագիտական գետնի վրայ պատասխան տալ ու դիմադրել արտաքին ու ներքին հակահայ դաւադրութեանց՝ գիտական շրջանակներուն եւ առհասարակ հանրութեան դատին յանձնելով այդ զոյգ հրատարակութիւնները, որոնք կրնան խորհելու, խորաչափելու եւ ըստ այդմ գործելու մղում տալ մեր ժողովուրդի մտածող խաւին, նաեւ մեր օտար բարեկամներուն։

Յ. ԱՒԵՏԻՔԵԱՆ

Յունիս 28, 2026

«ՊԱՅՔԱՐ» շաբաթաթերթ

Նախորդ գրառումը

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Հաջորդ գրառումը

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական