Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախցիները ներխուժել են Արցախի ներկայացուցչության շենք․ նրանք մեղադրում են Սամվել Շահրամանյանին

Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարվել է։

Մի խումբ արցախցիներ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ներխուժեցին շենք։ 

Այնտեղ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի, հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։