ՈւԵՖԱ-ն որոշել է եւս մեկ խաղով երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի որակազրկման ժամկետը: Նա ստիպված կլինի տրիբունայում հետեւել նաեւ հոկտեմբերի 22-ին Լոնդոնում «Արսենալի» հետ կայանալիք չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպմանը: