Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՎԱՃԱՌՎԵՑ ԱՃՈՒՐԴՈՒՄ

2014-ի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի օրիգինալ ջահը Ebay.com-ի աճուրդում վաճառվել է 3283 դոլարով: Ջահի հետ գնորդին է տրվել նաեւ ջահակրի հանդերձանքը: Ջահի սկզբնական արժեքը 2000 դոլար էր:

Օլիմպիական ջահն արդեն սկսել է իր մրցաշրջագայությունը Մոսկվայում: Ջահակիրների թվում էր նաեւ ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը: Փոխանցումավազքի ժամանակ կրակը հանգչել էր: Պարզվել է, որ ջահի փականը կիսաբաց է եղել:

65 հազար կմ երկարությամբ փոխանցումավազքն անցկացվելու է Ռուսաստանի 130 քաղաքներով, որին կմասնակցեն 14 հազար ջահակիրներ: Փոխանցումավազքը կավարտվի 2014-ի փետրվարի 7-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում, որտեղ այդ օրը կկայանա ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը: