Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՁԳՏԵԼՈՒ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

09/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի եւ հոկտեմբերի 15-ին Իտալիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական մրցախաղերին: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում հավաքականի ֆուտբոլիստներն առաջին մարզումն անցկացրին, որին ներկա էին նաեւ լրագրողները: Իսկ պարապմունքից հետո ընդունված կարգի համաձայն հավաքականի 3 ֆուտբոլիստների հնարավորություն ընձեռվեց շփվելու լրագրողների հետ:

Հենրիխ Մխիթարյան – Մենք սեփական հարկի տակ չենք հաղթել, այնպես որ բուլղարացիների հետ խաղում պետք է ձգտենք անպայման լրացնել այդ բացը: Առջեւում շատ կարեւոր 2 հանդիպում ունենք, որոնց շատ լրջորեն ենք պատրաստվում: Բուլղարիայում կայացած հանդիպումն արդեն անցյալում է եւ պետք է մոռանալ այն, ինչ կատարվեց Սոֆիայում: Մենք գրեթե բոլոր խաղերում էլ կազմի հետ կապված կորուստներ ենք ունեցել: Սակայն ունենք հավաքականի մարզիչ, որը կփորձի լուծել բացակա ֆուտբոլիստներին փոխարինող գտնելու հարցը:

Չեխիային հաղթելուց հետո ասել էի, որ շատերի բերանը փակեցինք: Դա պատասխան էր այն մարդկանց, որոնց կարծիքով ազգային հավաքականի հաղթանակները պատահականություն են, որ ներկայումս հավաքականն անկում է ապրում: Մենք ազգ ենք ներկայացնում, խաղում ենք մեր ազգի համար, բոլոր նրանց համար, ովքեր հայ են, ովքեր ծնվել են Հայաստանում:

Բուլղարացիների կազմից ոչ մեկին չեմ կարող առանձնացնել: Նրանք ընդհանուր առմամբ լավ հավաքական ունեն: Ավելի լավ է կենտրոնանանք մեր հավաքականի վրա: Կարող եմ ասել, որ հետաքրքրական խաղ է սպասում: Եթե կարողանանք 3 միավոր վաստակել, ապա Իտալիայի հետ խաղն ավելի կարեւոր կլինի մեզ համար:

Էդգար Մալաքյան – Առաջիկա խաղից մեր սպասելիքները դրական են: Պետք է ձգտենք առաջին հաղթանակը տոնել տանը: Տեսականորեն դեռեւս 2-րդ տեղը գրավելու հնարավորություն ունենք: Ճիշտ է, դա կախված կլինի նաեւ մյուս հանդիպումների արդյունքից: Հավաքականում շատ ջերմ մթնոլորտ է: Կոչ եմ անում ֆուտբոլասերներին վատ չտրամադրվել բուլղարացիների հանդեպ: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է:

Արտակ Դաշյան – Շատ ուրախ եմ, որ ինձ կրկին հրավիրել են ազգային հավաքական: Կփորձեմ ապացուցել մարզիչներին, որ իմ ընտրության հարցում չեն սխալվել: Բուլղարիայի հավաքականը շատ լավ թիմ է, որն ուժեղ է իր կոլեկտիվ խաղով: Այնպես որ ոչ մեկին չէի առանձնացնի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԻՆԸ ՎԱՆԴԱԿՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԽՈՑԱՍՈՒՍԵՐԱԿԻՐՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԻՆ ՈՂՋ ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԽՈՑԱՍՈՒՍԵՐԱԿԻՐՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԻՆ ՈՂՋ ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական