Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի 3-րդ տուրում էլ Լեւոն Արոնյանը հերթական ոչ-ոքին գրանցեց Մայքլ Ադամսի հետ մրցավեճում: Իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին:
3-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց մրցաշարի առաջին շրջանը: 5 միավորով առաջատարն Ադամսն է: 2-րդ տեղում 4 միավորով Վաշիե-Լագրավն է: 3-րդ հորիզոնականը 3 միավորով զբաղեցնում է Արոնյանը: Աղյուսակը եզրափակում է 2 միավոր վաստակած Մամեդյարովը: