Կառավարության շենքի առջեւ երեկ բողոքի ցույց էին անցկացնում Կոնդ թաղամասի մի խումբ բնակիչներ, որոնց տները գտնվել են իրացման գոտում եւ քանդվել են` հետագայում տեղում նոր բնակարան ստանալու ակնկալիքով: Սակայն, նրանց հավաստիացմամբ, արդեն 6 տարի իրենք վարձով են բնակվում, եւ նոր բնակարան իրենց չի հատկացվում: Թեեւ կառավարությունը նրանց հատկացնում է վարձակալության գումարի որոշ մասը` 45-60 հազար դրամ, բայց դա չի բավարարում վարձակալության վճարը ամբողջությամբ վճարելու համար:
Կոնդեցիների բողոքները այս անգամ եւս լսեց կառավարության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը , որը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն աշխատում է, եւ արդյունքները հայտնի լինելու պես ինքը կտեղեկացնի բնակիչներին: