Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԻԶԱՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴՅՈՒՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ՀԵՌԱՆԿԱՐԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ

11/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Որքան նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը մոտենում է, այնքան ավելի հստակ է հնչում գոնե եվրոպական կողմի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի հետ որեւէ նախաստորագրման-ստորագրման միջոցառում-արարողություն օրակարգում չկա: Այդ մասին տարբեր մակարդակներից ու տարբեր խստությամբ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են ոչ միայն կենտրոնական դեմքերը, այլեւ Եվրոմիության անդամ երկրների տարբեր մակարդակի ներկայացուցիչներ:

Գրեթե չորս տարի տեւած ընդգրկուն եւ բարդ մի գործընթաց, ինչպիսին Ասոցիացման համաձայնագրի ու խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի բանակցություններն էին, փաստացի ավարտին չհասավ, ավելի ճիշտ` չհանգեց իր տրամաբանական ավարտին: Սակայն որոշ գործընթացներ, որ ընթանում էին զուգահեռաբար եւ եվրոպական ինտեգրման մաս էին կազմում, թերեւս ավարտուն տեսքի հասցվեն: Այդպիսի փաստաթուղթ էլ Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերն են, որոնք հոկտեմբերի 9-ին արժանացան Եվրոպական խորհրդարանի հավանությանը:

Փաստացի, մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված վիզա ստանալու դյուրացված ընթացակարգերը շուտով կարող են դառնալ իրականություն հատկապես որոշակի խմբերի ներկայացուցիչների պարագայում, այն էլ` ներկայիս 60 եվրոյի փոխարեն 35-ով: Այս ամենը վերաբերելու է կարճաժամկետ այցելություններին, այսինքն` 180 օրվա ընթացքում 90 օր առավելագույն ժամկետով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը այս տարվա հունվարի 10-ից արդեն իսկ ազատել է մեր երկիր այցելող ԵՄ անդամներին վիզա ստանալու անհրաժեշտությունից:

Եվրոպական խորհրդարանի հավանությանն արժանացած փաստաթուղթը հնարավորություն կտա հայաստանցիներին վիզա ստանալու ավելի կարճ ժամկետներում, հրատապության դեպքում անգամ 1-2 օրում` ներկայացնելով ավելի քիչ քանակով փաստաթղթեր, քան ներկայումս:

Հայաստանը Վրաստանից հետո Հարավային Կովկասում երկրորդն է, որ անցնում է այս գործընթացը, Ադրբեջանի պարագայում դեռ համաձայնագրերի բանակցություններն են ընթանում:

Ինչեւէ, Եվրոպական խորհրդարանի վավերացման առնչությամբ իր ուրախությունն է հայտնել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` «Թվիթեր»-յան իր էջում կարճ հաղորդագրության տեղադրմամբ: Ֆյուլեն շնորհավորել է վավերացման առնչությամբ ու նշել, որ փաստաթուղթը կնպաստի մարդկանց շարժունակությանը:

Այսպիսով` որոշ խմբերի ներկայացուցիչներ կկարողանան առավել դյուրին պայմաններով վիզա ստանալ ու այցելել Եվրոպական միություն, սակայն արդյոք մինչեւ Մաքսային միությանը միանալու որոշման մասին հայտարարությունը ստորագրված փաստաթուղթը ավելի հեռուն կտանի` մնում է մեծ հարցական, քանի որ առանց վիզայի ռեժիմի անցնելու հեռանկարը Հայաստանի համար ներկա դրությամբ ամբողջությամբ փակ թեմա է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական