Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ

16/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Հոկտեմբերի 15-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքի հոգաբարձուների եւ ճարտարապետների խորհրդի անդամ, պատմական, քաղաքացիական շենքերի պահպանման, վերականգնման եւ կառուցվածքային վերլուծության մասնագետ Քեն Բրաունին ու ամերիկացի ճարտարագետ, Միսիսիպիի համալսարանի ճարտարապետական արվեստի եւ նախագծման բաժնի պրոֆեսոր Ջեյն Բրիտ Գրինվոյին: Նրանք 2009 թվականից ուսումնասիրություններ են կատարում «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության, քաղաքապետը, հյուրերին շնորհակալություն հայտնելով այս տարիներին կատարած աշխատանքի համար, Գյումրիում նրանց ծրագրերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Արտասահմանցի մասնագետները համայնքի ղեկավարին տեղեկացրել են, որ ցանկանում են «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Շչորսի 2 հասցեի շենքում վերանորոգումից հետո ճարտարապետության մասնագիտացված դպրոց հիմնել: Նրանց ծրագրով նախատեսվում է արդեն 2014 թվականի գարնանը օտարերկրյա կամավորների եւ ուսանողների ներգրավել այդ աշխատանքներում, հետագայում հրավիրվելու են մասնագետներ ինչպես շենքի վերականգնմանը մասնակցելու, այնպես էլ ճարտարապետության ապագա դպրոցում դասավանդելու, միջազգային նման դպրոցների փորձը Գյումրիում ներդնելու համար: Աշխատանքների մեկնարկին ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով հյուրերը դիմելու են Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամին:

Գյումրու քաղաքապետը, վերահաստատելով ծրագրի իրագործմանն աջակցելու պատրաստակամությունը, արտասահմանցի մասնագետներին առաջարկել է նախնական նախագիծ ներկայացնել, որպեսզի հնարավոր լինի ըստ անհրաժեշտության 2014 թ. համայնքային բյուջեից գումարներ նախատեսել տարածքի նախապատրաստման եւ որոշ սկզբնական աշխատանքների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ` ՀՀ ԳԱԱ-Ի 70-ԱՄՅԱ ՀՈԲԼԵՅԱՆԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԴԱՇՆԱԴՐԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾՙ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՊԿ-Ի ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԴԱՇՆԱԴՐԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾՙ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՊԿ-Ի ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական