Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՐՑԱԽԵՑՈ՞ՒՑ…

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոկտեմբերի 12-ին նաեւ մեր թերթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակի վերջում գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ակնկալել էր, որ, ինչպես իր հրապարակային յուրաքանչյուր ելույթ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը վայնասուն կբարձրացնի իր դեմ: Երեւի նա բնավ չէր ակնկալի, որ այդՙ եթե չասենք վայնասունը, ապաՙ աղմուկը, կբարձրանա հենց իր եւ մեր երկրում, որտեղ անցնող օրերին եւ այսօր իսկ շարունակվում են տարօրինակ, տարաբնույթ եւ տարատեսակ մեկնաբանությունները նրա ստորագրած նամակի վերաբերյալՙ «Նամակ Ռուսաց թագավորին» մոտեցմամբ:

Վստահորեն կարելի է ասել, որ հնչող կարծիքների մեծամասնության հիմքում ոչ թե այդ նամակն է, այլՙ արտահայտվողների կարծր եւ կարծրացած մտքերը, որոնք այդ նամակով դրսեւորվելու նոր առիթ են գտել, ընդդեմ իշխանությունների, հայ-ռուսական հարաբերությունների, մեծապետական Ռուսաստանի կայսերապաշտությանը եւ, անշուշտ, Մաքսային միությանը… Եվ սաՙ ոչ միայն քննադատողներին է վերաբերում, այլեւ Զ. Բալայանի նամակը գովաբանողներից ոմանց, որոնք ոգեւորության առիթ են գտել իրենց նոստալգիական տրամադրությունները եւս մեկ անգամ դրսեւորելու:

Ծանոթանալով այդ շարադրանքներին, կայքէջից կայքէջ թռչող այդ պնդումներին, ցանկություն, ավելի շուտՙ կարիք է առաջանում առնվազն ինքդ քեզ ստուգելու համար կրկին վերընթերցելու այդ իսկապես երկար նամակը, որից հետո չես կարողանում ինքդ քեզ զսպել եւ հարց չտալՙ այդ որտե՞ղ է Զ. Բալայանը նախագահ Պուտինին առաջարկել Արցախը մտցնել Ռուսաստանի կազմ: Չկա նման խոսք, բառ կամ միտք այդ նամակում: Մեջբերեք եւ ընդգծեքՙ եթե կա: Այլապես ձեր մեկնաբանություններն ու ենթադրություններն անհիմն են, ուստիեւՙ անտեղի եւ ավելորդ: Ավելինՙ զրպարտություն են: Գոնե օգտվեք հասարակ մի տրամաբանությունից. եթե Զ. Բալայանը երկար ու մանրամասն գրում է Գյուլիստանի պայմանագրի տրամադրությունների մասին ու եզրակացնում, որ Արցախը պետք է միանա Ռուսաստանին, ապա ինքնաբերաբար եւ միաժամանակ նա առաջարկում-պահանջում է Ադրբեջանն էլ միացնել, նույն պայմանագրի շրջանակներում, Ռուսաստանին…

Թերեւս կարելի էր նամակագրին մեղադրել Ռուսաստանի շահերը Վլադիմիր Պուտինին բացատրելու միամտության համար, սակայն չի կարելի Արցախը պաշտպանել… ուղնուծուծով արցախցի, դեռեւս 60-ական թվականներից Արցախի ազատագրման առաջամարտիկ Զորի Բալայանից:

«Օդում Բուզանդիայի հոտն է սավառնում», քանիցս մեջբերում է Զ. Բալայանն իր նամակում: Փաստորեն նա զգուշացնում է Ռուսաստանին պանթուրքիզմի առավել ծավալման վտանգից եւ պահանջում տեր լինել իր պատմական պատասխանատվությանն այս տարածաշրջանի նկատմամբ: Ոչ ավել, ոչ պակաս: Մնացյալը բլեֆ է, հռետորաբանություն եւ անբանություն:

Նախորդ գրառումը

ԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՆՈՐՄԱԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՐՊԱՆՆ Է ԾԱԿ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԻՄԱՄՆԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐԵՑԻՆ ՈՒՏԵԼ «ՊԻՂԾ» ՄԻՍ

Լրահոս

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք արդեն 6 տարի է, ինչ անհայտության...

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

20/07/2026

Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության...

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

20/07/2026

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա...

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post

20/07/2026

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան...

Լեւոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

20/07/2026

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ...

Ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն. Տիգրան Աբրահամյան

20/07/2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական