Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

Պ. Ք.

Ժնեւումՙ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում, ավարտվել են իրանա-ամերիկյան բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են «միջուկային ճգնաժամի» հաղթահարման ուղիները: Մոտ 1 ժամ տեւած բանակցություններում իրանական կողմը ներկայացնում էր փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմըՙ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:

Ֆրանսպրես գործակալության տվյալներով, Թեհրանը համաձայնել է միջազգային դիտորդների ընդունել իր միջուկային օբյեկտներում:

Բանակցությունների բովանդակության առնչությամբ որեւէ պաշտոնական հայտարարություն չի տարածվել:

Աբբաս Արաղչին Ռոյթերի թղթակցին ասել է, որ Իրանը «Վեցյակի» երկրներին ներկայացրել է առաջարկությունների փաթեթ, որը կարող է հանգեցնել «ճեղքման»: Նա ավելացրել է, որ առայժմ վաղ է խոսել որեւէ հաջողության մասին:

«Նյու Յորք թայմս» թերթի կայքէջը գրում է, որ իրանցիների փաթեթը ներկայացվել էր անգլերեն եւ PowerPoint ծրագրի օգտագործմամբ: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում: Միայն մեջբերվում է պետդեպարտամենտի ներկայացուցիչներից մեկի հետեւյալ խոսքը. «Առաջին անգամ անցկացրինք շատ մանրակրկիտ տեխնիկական քննարկումներ»:

Դատելով ամերիկյան եւ եվրոպական լրատվամիջոցների հրապարակումներից, «Վեցյակը» քննարկում է Թեհրանի զիջումների դիմաց հակաիրանական տնտեսական պատժամիջոցները մեղմացնելու հնարավորությունը: Կարեւոր է համարվում Իրանի միջուկային ծրագրի մասնակի կրճատման քայլերի վերահսկման մեխանիզմի հարցը:

«Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը պաշտոնական աղբյուրներ վկայակոչելով գրում է, որ Բարաք Օբամայի վարչակազմը ծանրութեթեւ է անում Իրանին այսուհետեւ էլ ուրանի հարստացման իրավունք տրամադրելու հնարավորությունը: Օբաման առայժմ ձեռնպահ է մնում միանշանակ հայտարարություններից: Սակայն նրա շրջապատում հասկացնում են, որ նա Թեհրանին զիջումներ չի անի, քանի դեռ չի ստացել իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը վկայող ապացույցներ: Պատժամիջոցների մեղմացումը հնարավոր է, եթե Իրանը երկխոսություն սկսի եւ ենթարկվի միջազգային ընկերակցության պահանջներին:

Ի դեպ, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում ունեցած ելույթում Օբաման ընդունել էր խաղաղ ատոմային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը:

Նախորդ գրառումը

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԸ ԿԿԱՅԱՆԱ ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՐՑԱԽԵՑՈ՞ՒՑ…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՐՑԱԽԵՑՈ՞ՒՑ...

Լրահոս

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք արդեն 6 տարի է, ինչ անհայտության...

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

20/07/2026

Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության...

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

20/07/2026

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա...

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post

20/07/2026

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան...

Լեւոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

20/07/2026

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ...

Ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն. Տիգրան Աբրահամյան

20/07/2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական