Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։
Լեւոն Արոնյանը հաղթեց արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։
Ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։
Աղբյուր՝ NEWS.am SPORT










