Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026
- Նորություններ

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք արդեն 6 տարի է, ինչ անհայտության մեջ են և այլևս չեն կարողանում դիմանալ այս սպասողական վիճակին։

«Շաբաթ օրը անհետ կորած զինծառայողների հարազատներով հավաքվել էինք մեր հետագա գործողությունները որոշելու համար։ Եկել ենք հետևյալ եզրահանգման. քանի որ արդեն 6 տարի մենք մեր իշխանություններից անհետ կորածների ճակատագրի հարցով որևէ դրական փոփոխություն չենք ունեցել, հույս էլ չունենք, որ կարող է ունենանք, մեծահոգաբար այսօրվա իշխանությանը մեկ շաբաթ ժամանակ ենք տրամադրում, որ անհետ կորածների հարցում որոշակի դրական դինամիկա ասեն։ Եթե այս մեկ շաբաթվա ընթացքում մեր այս պահանջին չեղավ պատասխան, մենք գտնելու ենք մեր խողովակները, լրագրողների հետ զրույցում ասաց  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի եղբայր և անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ևս կան իրենց կարգավիճակում գտնվող մարդիկ, որոնք դեռևս 1990-ականներից անհետ կորած հարազատներ ունեն։

«Մենք փորձելու ենք իրենց հետ փոխադարձ աշխատելու խողովակ գտնել՝ մենք այստեղ մեր ուժերով իրենց անհետ կործաների ճակատագրով հետաքրքրվենք, քանի որ իրենք չեն կարող գալ այստեղ, մենք էլ չենք կարող գնալ այնտեղ՝ մեր երեխաների ճակատագրով հետաքրքրվել։ Բայց այդ երեխաների ճակատագիրը չի կարող մնալ անվերջ անորոշ։

Մենք որոշել ենք՝ գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի՝ այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ ցանկացած տարբերակով կոնտակտի դուրս գալ։

Կարծում եմ՝ ավտոերթով կգնանք Տեղ գյուղ, այնտեղից էլ դեպի Հակարի կամուրջ քայլերթով։ Ինչպես կստացվի այդ կոնտակտը, չի ստացվի՝ հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Արսեն Ղուկասյանը միաժամանակ հիշեցրեց, թե հանդիպումներից մեկի ժամանակ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։

«Փաշինյանն ասել է  իր բերանով՝ Ալիևն ասել է չունեմ անհետ կորած։ Ծնողները ներկայացնում են փաստեր, տեսանյութեր, որտեղ երևում է փաստ, որ ադրբեջանցի զինվորը մեր երեխուն տանում է  գերության։ Բայց Ալիևն ասում է՝ չունեմ։ Փաշինյանի համար Ալիևի «չունեմ»-ն ավելի հիմնավոր փաստ է, քան տեսանյութը։

Փաշինյանը նույնիսկ արտահայտություն է արել՝ «ասեմ ավելին՝ ինքը երդում  կերավ», որ չունի։ Բոլորը ձեռք են քաշել, Արարատ Միզոյանը գերիների մասին ասեց՝ է , դե ծընգըլ արիք։ Այսինքն՝ այս հարցը մարդկանց համար ծընգըլ անելու թեմա է դարձել, հասկանում ենք, որ չեն զբաղվում։ Բայց 6 տարի անհայտության մեջ՝ չի կարելի»,- ասաց անհետ կորածի հարազատը։

Նախորդ գրառումը

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

Հաջորդ գրառումը

Էս խաղաղությունը, որ իրանք մուրում են, մեզ սենց խաղաղություն պետք չի. իմ խաղաղությունն իմ էրեխեն ա. անհետ կորածի հարազատ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Էս խաղաղությունը, որ իրանք մուրում են, մեզ սենց խաղաղություն պետք չի. իմ խաղաղությունն իմ էրեխեն ա. անհետ կորածի հարազատ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական