Ոչ մեկը թող հանկարծ խոչընդոտ չհանդիսանա մեր ճանապարհին, որովհետև 6 տարի է՝ սպասում ենք իրենց, այսօր լրագրողներին ասաց անհետ կորածների հարազատների ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը փորձելու է խանգարել Հակարիի կամուրջ հասնելու իրենց նախաձեռնությունը, սակայն նման սցենարի դեպքում իրենք տեղում կորոշեն՝ ինչ հետագա քայլերի դիմել։
«Էս խաղաղությունը, որ իրանք մուրում են, մենք էլ խաղաղության կողմնակից ենք, բայց սենց խաղաղություն մեզ պետք չի. Իմ խաղաղությունն իմ էրեխեն ա։ Ցանկացած ծնողի աչքերի մեջ նայեք՝ կհասկանաք։ Թող իրանք իրանց էրեխեքին թող ըտենց հանգիստ չգրևկեն՝ քնեն։ Թող մտածեն՝ մարդիկ կան, որ իրանք էլ են ուզում իրանց էրեխեքին գրկեն՝ քնեն։
Իմ էրեխուն թող բերեն՝ մենք խաղաղության կողմնակից ենք։ Եթե պետք ա տանուլ տանք ու գլուխներս կախ էթանք խաղաղության ու հետն էլ ունենանք ցավ ու կորուստ, չի լինում ըտենց։ Թող իրանք կորստվեն՝ եթե ըտենց ա։ Թող էթան, մնան Ադրբեջանում, ապրեն»,- ասաց անհետ կորածի հարազատը։










