Օգոստոսի 4-ին կլինի վեց տարի, որ ես իմ երեխային չեմ տեսել։ Դիմանալու չի, մեղք են այս մայրերը, լրագրողներին այսօր ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
«Եթե տեղյակ են երեխաների ճակատագրերին, ծնկաչոք աղերսում եմ՝ թող օգնեն բացաայտել մեր երեխաների ճակատագրերը։ Չենք դիմանում, հիվանդանոցներից տուն չենք գնում»,- ասաց նա։
Մեկ այլ անհետ կորածի մայր էլ նշեց, որ ինքը 2020 թվականի ադրբեջանական հեռուստաալիքներով տեսել է անհետ կորած իր որդուն։
«Արդեն գժվել եմ, չգիտեմ՝ ինչ պիտի անենք։ Որ դուռը ծեծում ես, ասում են՝ այնտեղ չի։ Ամեն տեսակ դուռ ծեծել ենք, բայց այսպես չի լինի արդեն։ Հոգնել ենք, մենք էլ ենք մարդ, ծնող ենք։ Ես երբեք ոչ մեկին չեմ անիծել, բայց ով որ մեզ այս դատին արժանացրել է՝ թող իրենց երեխեքն էլ արժանանան»,- ասաց կինը։










