Արցախում հրթիռակոծումը չի դադարել։
Արցախի բնակավայրերն անցնում են թշնամուն։ Ամարասի վանքը նրանց ձեռքում է, ինչպես նաև Չարեքթարը, Հարավը, Դրմբոնը, հատկապես հիմնական բնակավայրերից կտրված գյուղերը շրջափակված են։
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Որոշ բնակավայրերից բնակիչներին չեն կարողանում տարհանել։ Ծանր է Արցախի ամենամեծ ու Ստեփանակերտից ամենակտրված Հաթերք գյուղի վիճակը։
Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Azg.am-ը լուրեր է ստացել, որ Չափառ, Չարեքթար, Գետավան, Վաղուհաս, Չանգաթաղ (Քաշենի հանքի մոտ), Խաչմաչ, Շոշ, Մաճկալաշեն, Կարմիր շուկա, Սարուշեն գյուղերը ևս թշնամին գրավել է։
Արցախցիների հետ կապ հաստատել չի հաջողվում, որովհետև թշնամին թիրախավորել է նաև կապի միջոցները։
35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում. հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
Առավոտյան ժամը 5-ին Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ, թշնամին կրակել է նույնիսկ վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենայի վրա։
Թշնամին կրակել է նաև բնակիչների վրա, որոնց փորձել են տարհանել։ Ողջ մնացածները թաքնվել են անտառներում։