Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Սիրում եք լուսանկարել… Ուզում եք շահել մրցանակ Բրիտանիայից…

Երեւանում Բրիտանական դեսպանատունը «Հայաստանում բրիտանական օրեր» ծրագրի շրջանակում հայտարարել է լուսանկարների մրցույթ:

Մրցույթին մասնկացելով եւ հաղթելով կարժանանաք մրցանակի, որն անմիջապես հաղթողին կհասնի Լոնդոնից:

Մրցույթի նպատակն է պատկերել Բրիտանիայի ներկայությունը Հայաստանում: Իսկ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գտնել որեւէ վայր, առարկա կամ Բրիտանիայի հետ կապ ունեցող սիմվոլ եւ լուսանկարել այն, ապա լուսանկարին տալ նկարագիր եւ ուղարկել լուսանկարը եւ նկարագիրը Ֆեյսբուքի նամակի միջոցովՙ British Embassy, Yerevan:

Մրցույթի ավարտից հետո նկարները կտեղադրվեն Ֆեյսբուքի էջում: Որից հետո ընտրող հանձնաժողովը կառանձնացնի լավագույն գործը: Ի դեպ, էջում «լայքերի» միջոցով կընտրվի նաեւ հանդիսատեսի համակրանք աշխատանքը, որը նույնպես կստանա մրցանակ: Ընտրության չափանիշները հետեւյալն են` ստեղծարար մոտեցում, խոսուն լուսանկար, իմաստալից նկարագիր:

Ժյուրին ուշադրություն է դարձնելու ինչպես լուսանկարին, այնպես էլ նկարագրին: Մրցույթի վերջնաժամկետն է նոյեմբերի 8-ը: