Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍ. ԱՐՏՅՈՄ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԱՐՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Հ. Ծ.

Արտյոմ Գեղամյանը նշանակվել է «Մարդու իրավունքների քաղաքականության Կարր կենտրոնի» 2013-2014 տարեշրջանի գիտական խորհրդի անդամ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Կարր կենտրոնը Հարվարդ Քենեդի կառավարման կրթօջախի բաժանմունքներից է:

Գեղամյանը զբաղվում է Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների անցումային շրջանի արդարադատության խնդիրներով: Պաշտոնավարել է Հայաստանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Սլովակիայում, Մալթայում եւ Ստրասբուրգում: Ունի մարդու իրավունքների թեմայով գրված մի շարք աշխատություններ: