Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԻԼՀԱՄԻՆ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երկար ժամանակ տարփողված Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը Անկարայում կայացավ նոյեմբերի 13-ին, թեեւ Իլհամ Ալիեւը «եղբայրական երկրի» մայրաքաղաք էր հասել նոյեմբերի 11-ին: Նրա այցին ընդառաջ Անկարա ուղեւորված` haqqin.az-ի խմբագիրը հետեւյալ տպավորությունն է փոխանցել. «Կհաջողվի՞ Էրդողանին կասեցնել Ադրբեջանի նախագահի հետ հարաբերությունների սառնությունը»,- սա է եղել թուրք լրագրողների եւ քաղաքական վերլուծաբանների գլխավոր մտահոգությունը:

Որ Իլհամ Ալիեւը Թուրքիայում սառն ընդունելության է արժանացել, կարելի է հասկանալ նրանից, որ ադրբեջանական մամուլում դրան չհետեւեցին խանդավառ մեկնաբանություններ: Իսկ թե ո՞րն է պատճառը, մի փոքր հասկանալի է դառնում Էրդողան-Ալիեւի բանակցությունների եւ համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ շատ ժլատ տեղեկատվությունից:

Ըստ այդմ, Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրել են 7 փաստաթուղթ` գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության արձանագրություն, հուշագիր երկու երկրների կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարարությունների միջեւ, միջկառավարական համաձայնագրեր` միջազգային համակցված բեռնափոխադրումների, ինչպես նաեւ` անվտանգության բնագավառում համագործակցության (երկու երկրների ՆԳ նախարարությունների մակարդակով), աշխատուժի փոխադարձ գործունեության, սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության մասին:

Այս կարգի փաստաթղթեր ստորագրելու համար մեկ տարի շարունակ երկու երկրների ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստ չի նախապատրաստվում, պետության ղեկավարները «1,5 ժամ տետ-ա-տետ հանդիպում» չեն անցկացնում: Պաշտոնական Բաքվի սպասելիքներն այդ այցից անհամեմատ ավելին էին, քան ստացվել է արդյունքում:

Նախագահական «ընտրությունների» քարոզարշավին Իլհամ Ալիեւի փոխնակներից մեկը` խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջեւը հանդես էր գալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը միավորելու մասին «նախընտրական պլատֆորմով»: Ակնհայտորեն, դա այն գաղափարն էր, որ Իլհամ Ալիեւը միջազգային հանրությանն էր ներկայացնում «նախագահի ընդդիմադիր թեկնածուի» շուրթերով:

Եվ, որքան էլ արտառոց թվա, Թուրքիա Իլհամ Ալիեւի այցից հետո նույն Օրուջեւը կիսապաշտոնական day.az-ի համար արված մեկնաբանության մեջ վերստին շրջանառել է Թուրքիա-Ադրբեջան` «մեկ ժողովուրդ-մեկ բանակ» կարգախոսը` հուսալով, որ «կողմերն ապագայում կգնան դրան»:

Պետք է ենթադրել, որ Իլհամ Ալիեւի այցի ծրագրում Էրդողանի մտցրած փոփոխությունը, որի մասին մենք գրել էինք ավելի վաղ, պայմանավորված էր ռազմական բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող համաձայնագրի ստորագրման հետաձգմամբ կամ առկախմամբ: Դիտարժան է, որ Ալիեւի գլխավորած պատվիրակության մեջ չկար Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը:

Նույն Օրուջեւը «մեկ ժողովուրդ` մեկ բանակ» սկզբունքը կիրառելու հիմնավորում է տեսնում ադրբեջանական բանակում «կատարվող արմատական վերափոխումները, որոնք ուղղված են նրան, որ Թուրքիան ռազմական ներկայություն ապահովի տարածաշրջանում` պաշտպանելու իր քաղաքական եւ տնտեսական շահերը»: Այս ենթատեքստում պաշտպանության նախարարի ներկայությունն Անկարայում տրամաբանական կլիներ, բայց, ըստ երեւույթին, վերջին պահին թուրքական կողմը ձեռնպահ է մնացել իրավիճակի սրմանը տանող քայլերից կամ դրանց հրապարակայնացումից:

Դա է վկայում Էդողան-Ալիեւի համատեղ մամուլի ասուլիսին կողմերի հնչեցրած հեռանկարների տարբերությունը: Թուրքիայի վարչապետը հիմնականում խոսել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, էներգետիկ նախագծերի մասին` նրբորեն շրջանցելով ռազմական համագործակցության թեման: Իլհամ Ալիեւը, մինչդեռ, գլխավոր շեշտը դրել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ցուցադրումից իր «տպավորվածության» եւ «միջազգային մակարդակի տարածաշրջանային նախագծեր իրականացնելու ուղղությամբ այսուհետեւ եւս համատեղ ջանքներ գործադրելու կողմերի ցանկության» վրա:

Ըստ երեւույթին, նախապես ծրագրված է եղել, որ Էրդողանը եւ Ալիեւը պետք է առնվազն հայտարարեին Թուրքիա- Ադրբեջան ռազմական համագործակցությունը «որակապես նոր մակարդակի բարձրացնելու» մասին: Թերեւս այդ նպատակով էլ ամռանը Բաքվի մերձակա եւ Նախիջեւանի ռազմակայաններում անցկացվել էին համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ, բայց աշխարհաքաղաքական ինչ-ինչ զարգացումներ ստիպել են, որ Անկարան առայժմ «կառուցողականություն» ցուցադրի, ինչը Բաքվում իշխող վարչախմբի համար այնքան էլ հիմնավոր բացատրություն չէ:

Մենք, իհարկե, չենք բացառում, որ Էրդողան-Ալիեւ տետ-ա-տետ հանդիպմանը կողմերը ձեռք են բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք սովորաբար հրապարակման առարկա չեն դառնում: Չենք բացառում նաեւ, որ Իլհամ Ալիեւի աշխատակզմն ադրբեջանական մամուլին եւ փորձագիտական հանրությանը խստորեն հրահանգել է Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության «թեմայով չշատախոսել»: Այդուհանդերձ, այս պահի իշխող տպավորությունն այն է, որ Անկարայում Իլհամ Ալիեւին ռազմական համագործակցության սկզբունքային խորացման հարցում առայժմ մերժել են…

Նախորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԿԵՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼՔԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ

Հաջորդ գրառումը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՀՀԿ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷԻՆ ՀՀԿ-Ի ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական