Հնդկաստանի շախմատի մրցաշարի 4-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը 3-ական միավորով հետապնդում են աղյուսակը գլխավորող 9 շախմատիստներին, որոնք կես միավոր ավելի են վաստակել:
Սամվելը հաշտություն կնքեց Շարդուլ Գագարեի հետ, Լեւոնն ու Հովիկը հաղթեցին համապատասխանաբար Գիրինաթին եւ Դեբարաջ Չաթերջիին: Վերջապես առաջին միավորը վաստակեց Մարիա Գեւորգյանըՙ 3 անընդմեջ պարտություններից հետո հաղթելով Աթարվա Գոդբոլեին: Տիգրան Ս. Պետրոսյանն ունի 2,5 միավոր, Վահե Բաղդասարյանը վաստակել է 2 միավոր: