Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ ԵՆ

ՈւԵՖԱ-ի նստավայրում կայացավ 2014/15-ի ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունների ընտրական մրցաշարերի մասնակիցների վիճակահանությունը:

Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականն ընդգրկվել է ընտրական 4-րդ խմբում, որտեղ մրցելու է Սլովակիայի, Հունգարիայի եւ Ադրբեջանի ընտրանիների հետ: Ընտրական մրցաշարը կանցկացվի Հունգարիայում 2014-ի նոյեմբերի 10-15-ը:

Մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր պատանի ֆուտբոլիստները 3-րդ խմբում ուժերը կչափեն Իսլանդիայի, Իտալիայի եւ Մոլդովայի իրենց հասակակիցների հետ: Մրցաշարը կանցկացվի Մոլդովայում հոկտեմբերի 15-20-ը: