ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում ծնկի հաջող վիրահատության է ենթարկվել: «Սպարտակի» բժշկական անձնակազմի ղեկավար Միխայիլ Վարդապետովը նշել է, որ Յուրան եւ վնասվածք ունեցող մյուս ֆուտբոլիստները արձակուրդի ժամանակ պետք է հատուկ ծրագրով մարզվեն, որպեսզի արագորեն վերականգնվենՙ հետագայում թիմի ընդհանուր խմբի հետ պարապմունքներն անցկացնելու նպատակով:
Յուրա Մովսիսյանի համար այս տարին կարելի է ավարտված համարել: Նա չի մասնակցի առաջնության առաջիկա 2 խաղերին: Յուրան 12 գնդակով Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: