Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ Ի ՎԵՐՈՒՍՏ ՏՐՎԱԾ ՀՐԱՇՔ Է». ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

13/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցը վարեց ՔՆԱՐԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

– Մի փոքր կպատմե՞ք ձեր ստեղծագործական կյանքից. ինչպիսի՞ փոփոխություններ, նորություններ կան:

– Նորությունները շատ են, բավական նոր ստեղծագործություններ են գրվել, եւ հիմա աշխատում եմ սյուիթի վրա: Սյուիթ, որի մի մասն արդեն կատարվել է անցած տարի Մոսկվայում` Ռուսաստանի Ազգային սինֆոնիկ նվագախմբի կողմից. մեծ մասը հնչել է նաեւ Կրեմլի դահլիճում:

Աշխատում եմ նաեւ վոկալ շարքի վրա եւ հույս ունեմ` այս երկու ստեղծագործություններն էլ կներկայացվեն մեկ նախագծի շրջանակներում: Այս անգամ ամեն ինչ պետք է արվի նորովի եւ տարբերվի իմ մյուս ստեղծագործություններից: Նշեմ նաեւ, որ անխտիր սիրում եմ իմ բոլոր ստեղծագործությունները: Հրաշալի գգացում է, երբ ընկալում ես քո ստեղծագործությունը լիովին. այն քեզ կարծես մի դրական լիցք է հաղորդում: Գրված ստեղծագործությունները հիշելը, երգելը, նվագելը յուրաքանչյուր ստեղծագործողի մեծ հաճույք է պատճառում:

– Ի՞նչ է ձեզ համար երաժշտությունը:

– Դա ի վերուստ տրված մի հրաշք է, որը մարդկանց պետք է բարիացնի, լուսավորի, բայց, ցավոք, ինչպես հիմա, երբ մեր երկրում ամեն բան աղճատվում է, այնպես էլ երաժշտությունը. այն կարող է մարդուն դարձնել վայրենի, շատ ցածր անձնավորություն, ստոր էակ, անկախ այն բանից, թե ինչ երաժշտության հետ է կապակցվում, ինչ նպատակով է գրված:

– Անցում կատարելով երաժշտությունից դեպի բարեգործությունՙ կպատմեի՞ք, թե ինչ գործունեություն է ծավալում «Օգնեմ» հիմնադրամը: Ե՞րբ է ստեղծվել եւ ի՞նչ նոր նախագծեր կան:

– Հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին եւ արդեն 5 տարի է գործում է: Համոզված կարող եմ ասել, որ իզուր չէր ստեղծվել հիմնադրամը: Իսկզբանե նախագծի գաղափարն իմն էր եւ հիմա էլ հանդիսանում եմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Տարիների ընթացքում, կարծում եմ, մեզ հաջողվել է օգուտ տալ արյան հիվանդությամբ տառապող բազմաթիվ երեխաների:

– Վիճակագրությունը ցույց է տվել, որ լեյկոզով հիվանդ 400 երեխաներից 300-ը արդեն բուժվել են: Ի՞նչ միջոցներ են օգտագործվել, արդյո՞ք երեխաները հոգեբանորեն պատրաստ են բուժվելու:

– Իհարկե, հիվանդանոցներում կան հոգեբաններ, ովքեր անընդհատ զրուցում են երեխաների հետ: Կարծում եմ` միջավայրը շատ մեծ ազդեցություն ունի. երեխաները իրենց շրջապատում պետք է միշտ տեսնեն ժպիտ, բարություն զգան մարդկանցից, չտեսնեն լաց, տառապած դեմքեր: Այդ ամենը մեծ ազդեցություն կարող է թողնել երեխաների ներաշխարհի վրա:

– Իսկ օտարերկրյա ի՞նչ նմանատիպ հիմնադրամների հետ եք համագործակցում:

– Օտարերկրյա հիմնադրամների հետդեռ չենք համագործակցել, բայց Ավստրիայի հայ համայնքում կազմակերպվում են դրամահավաքներ հենց իրենց նախաձեռնությամբ: Բացի դրանից, շահեցինք գրանտային մի նախագիծ: Դա շվեյցարական կազմակերպություն էր, որը հնարավորություն տվեց արդեն բուժված երեխաներին ամռանըՙ Դիլիջանում հանգստանալու: Երեխաները ծնողների հետ միասին հանգստացան, լիցքաթափվեցին, մի խոսքովՙշատ լավ ժամանակ անցկացրեցին:

– «Օգնեմ» հիմնադրամը արդյոք ապահովու՞մ է լեյկոզով հիվանդ երեխաներին անհրաժեշտ սարքավորումներով:

– Խնդիրները շատ են, բայց փորձում ենք ապահովել անհրաժեշտ սարքավորումներով, դեղահաբերով: Չնայած դժվարություններին` ամեն ինչ արվում է երեխաներին մաքսիմալ բուժսարքավորումներով ապահովելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԱՄԵՆԱԿԱՐՃ ՕՐ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՊԱՐԻ ԽՈՒՄԲ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՊԱՐԻ ԽՈՒՄԲ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական