Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՊԱՐԻ ԽՈՒՄԲ

13/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ

Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատեւ ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվար է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկը պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում եւ արժանացել մի շարք մրցանակների:

Հայկը դասավանդում է, մասնակցում տարբեր միջոցառումների եւ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընդգրկվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրին: Փոքր Թատրոնի հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի նոր ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել ներառական ժամանակակից պարային խումբ:

Մեկ ամիս շարունակ Հայկն իր երեք գործընկերների հետ Միացյալ Թագավորության Candoco պարային ներառական խմբում անցել է վերապատրաստման դասընթաց:

«Այցս օգնեց բարելավելու պարային կարողություններս ժամանակակից ոճում, ինչը բավականին բարդ պարաոճ է հիփ-հոփ պարողի համար, բայց, կարծում եմ, կարողացա հաղթահարել: Ինչպես նաեւ սովորեցի աշխատել հատուկ կարիքներ ունեցող պարողների հետ, ինչը նույնպես հեշտ չէր, բայց մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատելուց»,- ասում է Հայկը:

Հայկի հետ Անգլիայում էր նաեւ Թենի Մաթյանը, ով ժամանակակից պար է դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտում եւ որպես պարուսույց ընդգրկված է մի շարք հեռուստատեսային շոուներում:

«Ես վստահ եմ, որ Բրիտանական խորհրդի այս նոր ծրագիրը իր դրական արդյունքը կունենա ոչ միայն արվեստի ասպարեզում: Իրականում, այս ծրագրի վերջնանպատակն է օգնել մարդկանց հասկանալու, որ անհնարին ոչինչ չկա, թե առկա է կամք, հույս եւ աշխատելու ցանկություն: Ներառական պարը օգնում է հասկանալու, որ մենք ենք որոշում, թե որոնք են մեր մարմնի հնարավորություններն ու սահմանները»,-ասում է Թենին:

Դասական բալետի պարուհի Մարիաննա Պողոսյանն Անգլիա վերապատրաստման մեկնած խմբի կազմում էր: Մեկ ամիս շարունակ ամեն օր հայկական խմբի երեք անդամները աշխատում էին անգլիացի պարուսույցների հետ` ծանոթանալով ներառական պարի անգլիական հարուստ փորձին:

«Կոնկրետ ինձ համար որպես պարուհի, այս այցի արդյունքում բացահայտեցի մարմնիս անսահման հնարավորությունների փաստը, շարժման նոր որակներ, մտավոր եւ էմոցիոնալ արտահայտչամիջոցների այլեւայլ հորիզոններ: Ծանոթացա մարմնով մտածելու գաղափարին եւ ականատես եղա, թե որքան են նրանք կարեւորում ցանկացած արվեստի ներկայացուցչի այդ որակը»,- նշում է Մարիաննան :

Դերասանուհի, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սեթա Ուայթը Միացյալ Թագավորությունում հայտնի է Հայաստանը ներկայացնող մի շարք ծրագրերով: Սեթան համոզված է, որ բրիտանական փորձի հիման վրա ձեւավորվող հայկական ներառական պարային խումբը կարող է հաջողություններ գրանցել:

«Ինձ համար կարեւոր էր հասկանալ, թե ես` որպես ռեժիսոր, ինչպես կարող եմ համագործակցել պարուսույցների եւ պարողների հետ»,- ասում է Սեթան:

Ծրագրի մասնակիցներն արդեն Հայաստանում են: Առաջիկայում իրենց գիտելիքները պետք է փոխանցեն Հայաստանում ներառական պարային խմբի կազմավորման գործում ներգրավված այլ մասնակիցներին: Ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը եւ բրիտանահայ համայնքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ Ի ՎԵՐՈՒՍՏ ՏՐՎԱԾ ՀՐԱՇՔ Է». ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հաջորդ գրառումը

«Yes, we have» ԳՐՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«Yes, we have» ԳՐՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական