Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ԵՆՔ, ԱՄԵՐԻԿԱՆ Ա…

28/02/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Օրերս ամերիկացի մի արվեստագետ, ով այն քչերից է, որոնք սիրում են ձեռագրով նամակ գրել եւ ստանալ, տուն վերադառնալիս, սովորության համաձայն, ստուգում է իր փոստաարկղն ու իր հետ տուն տանում ստացած մի քանի նամակները: Ինչպես միշտ, տանը ամենօրյա գործերն անելուց հետո, արդեն երեկոյան ժամի, արվեստագետն առանձնանում է իր սենյակում եւ ուսումնասիրում նամակները: Դրանցից մեկը վերցնելով, անգամ այն չբացած, միայն ծրարի վրա ուղարկողի հասցեն նայելուց հետո, ամերիկացին բացականչում է` «O my God!» («Աստված իմ»): ԱՄՆ քաղաքացու ստացած նամակի ծրարին գրված էր` «Վաշինգտոն, Սպիտակ տուն, նախագահ Բարաք Հուսեին Օբամա»: ԱՄՆ նախագահը նամակ էր ուղարկել ԱՄՆ քաղաքացուն:

Որոշ ժամանակ առաջ, երբ Օբաման իր` «հանուն Ամերիկայի եւ ազգի առաջընթացի» ելույթներից մեկում հայտարարել էր, թե` «Ամերիկային առաջ կտանեն տնտեսությունն ու արդյունաբերությունը», մեզ արդեն ծանոթ արվեստագետը կրկին հրապարակավ հայտարարել էր իր վրդովմունքը: Նա մասնավորաբար ասել էր, թե իրենք սովորեցնում են իրենց ուսանողներին, որ արվեստը ազգին առաջընթացի տանող հիմնական գրավականն է, իսկ` «պարոն նախագահն, ահա, թե ինչպես է մտածում», ասել էր արվեստագետը:

Օբաման լսել է նրան, ավելինՙ Ամերիկայի նախագահը անհրաժեշտ է համարել հատուկ պատասխանել Ամերիկայի քաղաքացուն, ավելին` այնպես, ինչպես տվյալ քաղաքացին սիրում է` ձեռագիր նամակով:

Բացելով ծրարը զգուշությամբ, ամերիկացին այնտեղ հայտնաբերել էր ըստ էության մաքուր մի թուղթ: Բացելով այն, թղթի մեջտեղում Օբամայի ձեռագով գրված էր մեկ բառ` «Sorry» (ներողություն):

ԵԿՄ վերջին համագումարի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ԵԿՄ անդամների հարցերին, կոնկրետ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, ասել էր, թե «մենք գիտենք, որ հասարակության 80 տոկոսն այսօր դեմ է այդ բարեփոխումներին…»: Հայաստանի հասարակության 80 տոկոսից ոչ ոք, սակայն, մինչեւ հիմա ՀՀ նախագահից անգամ էլեկտրոնային նամակ չի ստացել: Ավելին, բազմաբնակարան շենքի փոստային ջարդված արկղերի վերեւում, կողքին, տակը, փակցված է պարտադիր կուտակային համակարգի գովազդը, այնինչ ՍԴ-ն անգամ դեռ չգիտի, թե որքանո՞վ է այս համակարգը սահմանադրական:

Բայց ՀՀ քաղաքացին ՀՀ նախագահից նամակի է սպասում ոչ միայն այս թեմայի շուրջ…

Նախորդ գրառումը

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ «ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ

Լրահոս

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական