«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։
Ինչպես այսօր ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ձեռնարկության շշալցման արտադրամասի օպերատոր, 20 տարի նույն հիմնարկությունում աշխատող Ժասմեն Վեզարյանը, իրավապահների գործողությունների արդյունքում՝ գործարանի աշխատանքի արգելափակման պատճառով, կոլեկտիվը հյատնվել է ծանր սոցիալական իրավիճակում։
Ըստ նրա՝ ընթացքում Գագիկ Ծառուկյանն իրենց աշխատավարձը ժամանակին վճարել է, ժամանակին արձակուրդներ է հատկացրել։
«Մեր աշխատավարձի հույսով բավականին վարկեր ենք վերցրել, իսկ վաղը վճարման օրն է. ո՞վ է մեր փոխարեն վճարելու։ Մենք խնդիրներ կունենանք։ Մենք ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում։ Մենք ողորմություն չենք խնդրում. Աշխատենք՝ մեր աշխատավարձով մեր հարցերը լուծենք»,- ասաց աշխատակիցը։
Նա նշեց, որ իր եկամուտը հասնում է 200 հազարի, և ինքը գոհ է իր աշխատանքից։
«Ամուսինս առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, ես ու տղաս ենք, ունեմ 90 տարեկան սկեսրայր, ունի առողջական խնդիրներ։ Ընտանիքի ախպրուստն իմ ուսերին է, հնարավոր չէ այսպես երկար անգործ մնանք», ասաց Ժասմենա Վեզիրյանը։
Նա միաժամանակ նշեց, որ իրենք չեն պլանավորում այլ աշխատանք փնտրել, ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնրդեց աջակցել կոմբինատի բացմանը։
«Մենք չենք ցանկանում քաղաքական ինչ-որ ֆոն տալ, սա պարզապես մեր ուղղակի խնդրանքն ու պահանջն է՝ բացե՛ք գործարանը, որպեսզի դուրս գանք աշխատանքի։ Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, մենք բոլորս՝ մինչև վերջին մարդը, կկանգնենք մեր ղեկավարի թիկունքին»,- նշեց օպերատորը։










