Երեկ, մարտի 27-ին, Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 31-րդ քայլում միավոր կիսեց ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ:
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Արոնյանն ունի 6 միավոր եւ 1 միավորով է զիջում առաջատարին` աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանթան Անանդին:
Այս տուրի մյուս պարտիաները.
Վեսելին Թոփալով – Պյոտր Սվիդլեր 1:0
Շահրիյար Մամեդյարով – Սերգեյ Կարյակին 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ – Դմիտրի Անդրեյկին 0.5:0.5
12 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետեւյալ տեսքը.
1. Անանդՙ 7,5
2. Արոնյանՙ 6,5
3. Մամեդյարովՙ 6
4. Կարյակինՙ 6
5. Թոփալովՙ 5,5
6. Կրամնիկՙ 5,5
7. Սվիդլերՙ 5,5
8. Անդրեյկինՙ 5,5
Մարտի 28-ին մրցաշարում մեկօրյա ընդմիջում է հայտարարված:-