Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերակայելով` արժանապատվությունը

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանյան միջավայրը, ըստ բակային պարզ ու հասարակ զրույցներից ստացված տպավորությունների, կարծես սպասվածից առավել է քաղաքականացված: Մարդիկ հատկապես հաճախ են արտահայտվում այսպես կոչված քաղաքական գործիչների հասցեին, ովքեր իրենց հաճախ անհասկանալի բառապաշարով փորձում են ինչ-որ ցանկություններ ներկայացնել, որոնք հիմնականում դասագրքային մոտեցումներ են, քանզի նվազագույն կապ ունեն մեր իրականության հետ: Ասենք նման մեկն օրեր առաջ հանրային ներկայացող հեռուստաընկերության եթերից հեռարձակվող քննարկման ընթացքում հայտարարում էր, թե ինչու է պետք գոնե երկու գյուղ զիջել ադրբեջանական ոհմակին, որը, վստահ ենք, որ երկու գյուղով չի բավարարվի: Այս մոտեցման հեղինակը մի քանի անգամ նշեց գրքերի հեղինակ լինելու հանգամանքը, հիշեց Թուրքիայի արեւելյան նահանգներ իր այցելությունը, վերլուծելու ունակության հանդեպ այլոց գնահատականները: Լսելով նրա խոսքերը՝ տպավորություն էր ստեղծում, թե սույն քաղաքական, հասարակական, հանրային թե մի այլ պատկանելության խոսույթի տիրապետողի հետ հարկ է անառարկելիորեն համաձայնել: Չծավալվեմ:

Մտահոգվելու իրոք ահռելի խնդիր ունենք, որը, թող ներվի նշել, պարզ ու հասարակ հարցերը չլուծելու, չտեսնելու, չկանոնակարգելու, անտեսելու, այլ վրիպումներից մինչեւ սխալներն ու բացթողումները չկարգավորելու առիթ ու հետեւանք է, արդյունքում` Հայաստանի հանրապետության տնտեսության մի վիճակ, որը նվազագույնը հարիր չէ մեր ակնկալիքներին` պայմանավորված հաճախ հիշեցվող հայերիս ներուժի հետ: Լավ ենք անում, որ հիշեցնում ենք, քանզի այդ ներուժ ասվածի թե կոչվածի բազում օրինակներ ունենք: Բայց արի ու տես, որ այդ ներուժի պայմաններում մեր արածը, որն աշխատանք է անվանվում, ցանկալիին էապես է զիջում, կարելի է նաեւ զավեշտալի որակել:

Տնտեսական հարցերին թող որ սիրողական մոտեցում ցուցաբերող, ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս ասելիքս տանում եմ տնտեսության հիմնական ցուցանիշներից մեկի՝ համախառն ներքին արդյունքի ուղղությամբ: Այն նախորդ տասը տարիներին 1 բնակչի հաշվով 3-4 հազար դոլարի սահմաններում էր, 2022-ին ինչ-ինչ արտաքին հանգամանքների արդյունքում կազմեց 6 հազար դոլար, որը ոգեւորվելու առիթ դարձավ: Բյուջետային այլեւայլ ծախսերի կողքին աճեց նաեւ երկրի պահպանա-անվտանգային հատկացումը, աճն աննախադեպ էր: Հենց այս առումով ցանկանում եմ ուղղակի հարց տալ ՀՀ-ում առկա շուրջ 900 գյուղական համայնքներից 12-ը ազերիներին զիջելու առաջարկի հեղինակ գործչին. կարող է չէ՞ մարդ-արարածի մեր տեսակը այդ 6 հազար դոլարը 16, 26. 36 հազար դարձնել, կամ` քաղաքացուս սպասած 60 հազարին հասցնել: Այսօր արդեն նշված վերջին թիվ ցուցանիշն ունի իր 30 հազար քառակուսի կիլոմետրում 12 մլն բնակչություն պահող Բելգիա պետությունը: Հայաստանյան քաղաքական էլիտան որեւէ ասելի՞ք ունի հիմնականում երկու ազգություններից կազմված այդ երկրի քաղաքացիների առանձնահատուկ ներուժի մասին: Սույն հարցն ուղղել եմ այդ երկրում ապրող մեր մեկ տասնյակ հայրենակիցներին, որոնք տարակուսել են նման հարցի հնչեցումից: Պատասխանը հիմնականում մեկն է եղել` սովորական մարդիկ են, վարող, ցանող, կառուցող, երգող-պարող, իրենց առողջությանը հետեւող… եթե նմանություն չեք նկատում, խնդիրը ձեր մեջ փնտրեք:

Մեր որոշ իմաստակներին հանգստացնելու նպատակով նշեմ նաեւ, որ Եվրոպական մայրցամաքի կենտրոնական հատվածում գտնվող այդ երկիրը վերջին տարիներից յուրաքանչյուրում նվազագույնը 5 մլրդ ռազմական ծախս է իրականացնում, 1 զինվորի հաշվով մոտ 200.200 դոլար: Գիտե՞ք ինչի շնորհիվ. նաեւ մեզանում կենցաղային աղբ համարվողն ամենայն բարեխղճությամբ հավաքելու, բնակավայրերի անգամ կենտրոններում տեղակայված շինանյութերի արտադրության գործարաններում գազի փոխարեն այրելու շնորհիվ:

Մեզանում այս ընթացքում շարունակում են խոսել ու խոսել, ծրագրավորումներ իրականացնել, պլանավորումներ կազմել, ռազմավարություն մշակել. կարծես ոչինչ, որ ցեմենտն ու գաջը, դրանցից ստացվող բլոկ-պանելները հերթական անգամ թանկանում են, բնակարաններ գնել պատրաստվողները նորանոր հնարամտությունների են տրվում, քանզի աշխատավարձով հնարավոր չէ կառուցապատողների պահանջները բավարարել: Հավելեք այս ամենին բնակարանների դռներն ու փականները, լոգարանների ու սանհանգույցների սարքերը, խոհանոցային էլեկտրատեխնիկաիկան ու ջեռուցման-հովացման համակարգերը, կպարզվի որ նշված 60 հազար դոլար համախառն ներքին արտադրանքը դեռ աճելու տեղ ունի, ասենք` Երեւանի հազիվ երեք տարածքն ունեցող Սինգապուր պետության օրինակով: Երկրում ապրող 3-ից 1-ը միգրանտ է, կան չինացիներ ու մալազիացիներ, հնդիկներ ու ճապոնացիներ, բազմաթիվ կրոնների հետեւողներ: Տարօրինակ չպետք է համարել ռազմական ծախսերը, որը վերջին տարիներին զգալիորեն անցնում է 10 մլրդ դոլարը, 50 հազար բանակի պայմաններում: Երեւի նկատեցիք, որ արդեն հիշատակված Բելգիայի թիվն է հիշեցնում, 1 զինվորի հաշվով 200.000  դոլարը:

Անշուշտ, թերեւս այսօրինակ գործընթացներով է հնարավոր խոսել մեր լավը չուզողների հետ, որոնք պարզ ու հասարակ հարցեր են: Մի պարագայում մեզ ծառայելու կոչված պաշտոնյաներից ու իշխանություններից պահանջել իրականում նպաստել փոքր ու միջին գործարարության խթանմանը, մի այլ դեպքում համալիր միջոցներ ձեռնարկել  ծխողների ու արատավոր այլ սովորությունների դեմ պայքարելու ուղղությամբ, որոնք աղճատում են մեր հանրային նկարագիրը, պահանջել արդար ջրամատակարարում մարդկանց ու հողի մշակների համար, առողջության ու բերք-հումքի բավարար պաշարների ստացման նպատակով, այստեղ հավելեք ձեր ցանկությունները հայաստանյան առօրյայի հանդեպ, վստահ եմ կունենանք այն երկիրը, ուր արժանապատվությունը կիշխի, այլ տարբերակի քննարկում չի ծավալվի, բակ դուրս գալիս էլ ինքնավստահությունը չի նվազի:

Հայաստանյան առօրյան, բակային զրույցների տեսքով լինի թե քաղաքական բանավեճերի, ցանկալիից առավել է քաղաքականացված: Հարցրեք ձեր շրջապատին եւ կհամոզվեք, որ մարդիկ այլ զրույցների պահանջն ունեն, որոնցով է պայմանավորված արժանապատիվ ապրելու անհրաժեշտությունը: Պարզապես պետք է ապրել այդ զգացումով, առանց ավելորդ խոսքերի ու խրատաբանության: Աշխատել, արդյունք ստեղծել, ՀՆԱ կոչվածը բազմապատկել. ընդամենը: Այլ ոչ` խոսել ու խոսել:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Թե ինչպես փրկվեցին Լենինգրադի բլոկադայի 32 որբերը

Հաջորդ գրառումը

Երկկողմ թարգմանությունը որպես խթան վերապրեցնելու արեւմտահայերենը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Մեզ քարով խփողին պատժելու փոխարեն՝ հարցերը քարի հետ ենք փորձում պարզել

Լրահոս

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

(FILES) In this file photo taken on December 4, 2019, US President Donald Trump (L) and Turkey's President Recep Tayyip Erdogan (R) leave the stage after the family photo to head to the plenary session at the NATO summit at the Grove hotel in Watford, northeast of London. - President Donald Trump has shattered through norms and niceties on the world stage in his nearly three years in office. Entering an election year, Trump is unlikely to slow down as he seeks what has largely eluded him -- a headline-grabbing victory. The tycoon turned president closes 2019 with a new stride after what was perhaps his most unambiguous achievement -- US commandos' raid that killed the leader of the Islamic State extremist group. But the year was also full of tosses and turns for Trump. On his ambition to end the war in Afghanistan, he startled Washington by inviting the Taliban to talks but then declared the talks dead before resuming them. (Photo by PETER NICHOLLS / POOL / AFP) (Photo by PETER NICHOLLS/POOL/AFP via Getty Images)

Դոնալդ Թրամփի «բացահայտումը»․Թուրքիան պատերազմի ընթացքում պատրաստ էր աջակցել Իրանին

26/06/2026

Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ին չհաջողվեց ձեւավորել այնպիսի լայն հակաիրանական կոալիցիա, ինչպիսին նախկինում հաջողվել էր ստեղծել տարբեր միջազգային ճգնաժամերի ժամանակ։...

Ընդդիմության ցայտնոտն ու Նիկոլի 72 ժամը. Հայկ Դեմոյան

26/06/2026

Ես շարունակում եմ պնդել, որ հունիսի 7-ին բեմադրված խորհրդարանական ընտրություններն ընդամենը Նիկոլ վերարտադրելու շատ վատ կազմակերպված գործողություն էր: Համենայնդեպս, մինչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական