Հայաստան տեղափոխվող մոտ 3 տոննա կոկաինի առգրավում Իտալիայում, հետո 1 տոննայի հայտնաբերում արդեն Հայաստանում. այս քանակի թմրանյութերը՝ մի փոքրիկ երկրում։
Առողջապահության նախարարությունն էլ է ահազանգում՝ թմրանյութերի գործածումը Հայաստանում, հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում խիստ մտահոգիչ է։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հավաստիացնում է, որ ՊԵԿ-ի վերջին գործողությունները կապ չունեն ԱԱԾ-ի հայտնաբերված 1 տոննա կոկայինի հետ։
Նա ասել է. «Մենք ոստիկանության հետ ունեինք հատուկ ծրագիր, թե ինչպես մեկ օրվա ընթացքում իրականացնենք համատեղ ծավալային հսկողություն մաքսային հսկողության գոտիներիում, որպեսզի բացահայտեինք հնարավոր մաքսանենգությունը»:
Բադասյանը հայտնել է, որ Իրանի հետ սահմանին ռուս սահմանապահներն են հայտնաբերում թմրանյութի ապօրինի փոխադման դեպքեր։
Եղել են դեմքեր, որ անգամ գետի վրայով են նետել թմրանյութը կամ դրոնով տեղափոխել այն վայրը, որտեղից իրենց հանցակիցները պետք է վերցնեին այն։
Հայաստանում արդեն հայտնվում են խիստ մահաբեր թմրանյութեր. հայտնել է ՊԵԿ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում