Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ժորա անունով դատավորը դատելու է Հերոս Ժորայի մորը

Ճակատագրի հեգնա՞նք, թե նախախնամություն. 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, որին մեղադրում են Փաշինյանի որդուն՝ Աշոտին առևանգելու մեջ,   դատելու է Ժորա անունով դատավորը։

«Որդիների կանչ» հկ-ը այս առնչությամբ հայտնում է.

Ծանոթացեք, այս երիտասարդը Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝  Գայանեին։

Լիահույս ենք, որ սա զուտ պատահականություն է, որ դատավորը կրում է Գայանեի հերոս որդու անունը…

Հարգելի դատավոր, քեզ են դիմում մի խումբ հերոսների ընտանիքներ ու նշենք, որ մենք շա՜տ-շատ ենք…

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ, ՈՐ ԴԵՌ ՀԱՅԻ ԳԵՆԸ ՉԻ ՄԵՌԵԼ,  ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ՈՒ ԱՊԱՑՈՒՑԻՐ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴ ԵՍ։