Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրականությունն այն է, որ այս պահին ՌԴ-ի և Արևմուտքի միջև պայքար է գնում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Հյուսիս-հարավ ճանապարհի, երկաթգծերի մասով. վերլուծաբանը՝ Լավրովի հայտարարության մասին

17/05/2023
- Քաղաքականություն

Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ՌԴ-ն  համաձայն է Հայաստանում ՀԱՊԿ զորամիավորումներ տեղակայել, դրա տակ պետք է հասկանալ Ռուսաստանի զորամիավորումներ։ Պարզապես ամբողջ հարցն այն է, թե ինչ խնդիր է փորձ արվում դրանով լուծել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

«Ակնհայտ է, որ խնդիրը ճանապարհների մասին է, այսինքն՝ Ռուսաստանն, ըստ էության, ինչ-որ պայմաններ էր ուզում, ինչ-որ ճանապարհների կոնֆիգուրացիաներ։ Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը նաև հայտարարեց՝ ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է իր տարածքից դուրս քշել ռուսներին։

Այստեղ խոսքը գնում է ճանապարհների մասին, այսինքն՝ այս ամենին պետք է նայել ոչ թե պարզունակ տեսանկյունից՝ Հայաստանը ՀԱՊԿ առաքելության տեղակայմամբ ավելի պահով կլինի, թե ոչ, այլ, թե ով ինչ է առաջարկում. Ռուսաստանն ինչ է առաջարկում, Արևմուտքն՝ ինչ»,- ասաց վերլուծաբանը։

Ստեփան Դանիելյանի համոզմամբ ՝ խնդիրը ճանապարհների մասին է, որից էլ բխում է մնացած ամեն բան՝ անվտանգություն, եկամուտներ, վտանգներ և այլն։

«Իրականությունն այն է, որ այս պահին Ռուսաստանի և Արևմուտքի միջև պայքար է գնում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Հյուսիս-Հարավ ճանապարհների, երկաթգծերի մասով՝ որտեղ կառուցել, որտեղ՝ չկառուցել, որը բացել, որը՝ ոչ։ Ամերիկան ոչ միայն ուզում, այլև բացահայտ հայտարարում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մասին։

Իսկ ահա Լավրովի հայտարարությունները ոչ ճշգրտում, ոչ էլ մեկ այլ բան էին, այլ զուտ իրավիճակի մասին Ռուսաստանի տեսակետներ»,- ասաց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր՝ եթե Երևանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ։

Նա նաև ընդգծել էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է «ռուսներին դուրս քշել» իր տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը։

Նախորդ գրառումը

Արցախը պաշարված է, և դա տեղի է ունենում քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև. Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով մարդասիրական օգնության դադարեցման մասին

Հաջորդ գրառումը

ՀՀ ՄԻՊ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՄԻՊ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական