Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԴՈՒՔ «ՁԵՐ ՆԱԽՆԻՔՆԵՐԷՆ ԱՒԵԼԻ ԽԵԼԱՑԻ՞» ԵՔ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, Գրականագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Զարմանքով, ուղղակի ապշանքով կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանի նամակը, եթե դա կարելի է նամակ համարել, ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այդ գրության լեզուն եւ ոճը ոչ միայն դուրս էին եկեղեցական նվիրապետության շրջանակում ընդունված բոլոր սահմաններից, այլեւ գրված այնպիսի մի բառապաշարով, որը վայել չէ անգամ որոշակի դաստիարակություն ստացած բարեկիրթ մարդուն:

Եկեղեցական նման պաշտոն ունեցող հոգեւորականը պարզապես իրավունք չունի այդքան թերթեւ ձեռքով սեւացնելու իրականությունը, սուր ճոճելու չեղած փաստերի դեմ, իր եզրակացությունները հիմնելով փողոցային մակարդակի բամբասանքների վրա:

Ողջ հրապարակման մեջ իշխում են առեւտրական, վաճառական, նյութականը եւ համանման բառերը: Ավետարանում ասվում է. «Ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մտթ. Է1): Արդյոք Դուք Ձեզ, որպես Ձեր պաշտոնի եւ առաքելության կոչված հոգեւորականի, համարում եք այնքան բարձր եւ անաղարտ, որ իրավունք եք վերապահում Ամենայն Հայոց կաթողիկոսին նման բնորոշումով դիմել:

Ամբողջ հոդվածում իբր թե փորձ է արվում պաշտպանել Երուսաղեմի Հայոց պատրիարքության իրավունքները, սակայն, գոնե մեկ փաստարկ իսկ, մեկ ժողովի որոշում կամ հրահանգ չի բերվում, թե Մայր աթոռը կամ Ամենայն Հայոց կաթողիկոսը ինչով են փորձել ոտնահարել կամ սահմանափակել այդ իրավունքները:

Նաեւ, եթե հաշվի առնենք ընդհանուր քրիստոնեական աշխարհում եւ միջազգային ասպարեզում Երուսաղեմի Հայոց պատրիարքական աթոռին վերապահված դիրքն ու հեղինակությունը, որքանով է վայել նրա առաջնորդի նույնքան անզուսպ բնորոշումները տրված Հայաստանի իշխանություններին: Այն ավելի շատ սազում է քաղաքական չկայացած որեւէ գործիչի, ով փորձում է ուշադրություն գրավել տարբեր սուր եւ արտաքուստ համարձակ արտահայտություններ գործածելով:

Ամենապատիվ Սրբազան հայր, Դուք որպես մեղադրանք գրում եք, թե մի խումբ հոգեւորականներ «պահանջած են, որ Երուսաղեմի պատրիարքութիւնը անմիջականօրէն ենթարկուէր Էջմիածնի»: Չգիտեմ, թե նրանք որքանով են նման պահանջ առաջ քաշել, սակայն քանի որ հարցը Ձեր կողմից է հրապարակայնորեն արծարծվում, լավ կլիներ ասեիք, թե Դուք ինչպես եք պատկերացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքական աթոռի եւ Մայր աթոռի փոխհարաբերությունները: Մինչ պատասխանելը լավ կլիներ նախ հիշել, որ անկախ ամեն ինչից Հայոց եկեղեցական կանոնական որեւէ աթոռի գործունեության համար անհրաժեշտ Ս. Մյուռոնի օրհնությունը եւ եպիսկոպոսական ձեռնադրությունը բացառապես կաթողիկոսական իշխանությանը վերապահված կանոններն են: Կարծում ենք, մինչ այդ պատասխանը հարկ չկա հիշեցնելու նաեւ Կ. Պոլսի երանաշնորհ պատրիարք եւ կյանքի վերջին շրջանն Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում անցկացրած Մաղաքիա արք. Օրմանյանի Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների եւ կաթողիկոս-պատրիարք հարաբերակցության մասին գրածները:

Կարծում ենք շատ հարցեր կան, որոնք հարկ չկա հիշեցնելու, սակայն եթե հարկը պահանջվի կամ նման նամակները խրոնիկ բնույթ ստանան, ստիպված կլինենք մեկ առ մեկ հիշեցնել:

Ավելին, Երուսաղեմի Հայոց աթոռի դարավոր կանոնադրության եւ Ձեր կողմից առաջ քաշված համանման մի քանի այլ հարցադրումների պատասխանը եթե չի տրվում Հայաստանի մտավորականների ու տարբեր հոգեւորականների կողմից, եթե չի հիշեցվում, որ դարավոր այդ կանոնադրությունը եւ նրա հետ կապված հարցերն անգամ երկու դարի իսկ պատմություն չունեն եւ արդյունք են ընդամենը Առաջին աշխարհամարտից եւ Լոզանի կոնֆերանսից հետո ստեղծված եվրոպական ու մերձավորարեւելյան իրողությունների, ապա դա չի նշանակում, որ այդ ամենն իմացող մտավորականները կամ հոգեւորականներ չկան եւ Ձեր ենթադրած մտավոր ամայությունն է իշխում:

Պատճառը մտահոգությունն է Հայոց եկեղեցու դարավոր ու նվիրական այս հաստատության հանդեպ, Ձեր իսկ մատնանշած պատմական իրավունքներն ու հեղինակությունըՙ որեւէ փաստով չստվերելը:

Միակ իրական հարցը եւ պատճառը , որն առիթ է դարձել այս նամակի գրությանը, Հայր Պարետին եպիսկոպոս չձեռնադրելն է:

Մենք եւս եթե առաջնորդվենք լսածների վրա մեր ասածները կառուցելու սկզբունքով, ապա մի շարք եզրահանգումներ կարող էինք կատարել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Երուսաղեմում մեր ուխտագնացության ժամանակ Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբանների եւ ժառանգավորաց վարժարանի սաների Հայր Պարետի մասին ասածներից, կամ վարժարանի տեսուչի պաշտոնից հրաժարվելուց եւ վերջինիս հաջորդած հրապարակումներից, որոնք տեղ գտան սփյուռքահայ մամուլի էջերում, որից հետո Հայր Պարետը դարձյալ ուղարկվեց Միացյալ Նահանգներ հոգեւոր ծառայության:

Մեր լսածն ու սփյուռքահայ մամուլի հրապարակումները չենք ցանկանում հրապարակել, առավել եւս որ դրանք Դուք ավելի լավ գիտեք:

Այստեղ պարզապես կցանկանայինք ասել, որ եթե իրականացվեր այդ ձեռնադրությունը, ապա այն ժամանակ մի շարք այլ հրապարակային նամակներ կլինեինՙ կապված այդ ձեռնադրության հետ:

Նաեւ հարկավոր չէ այդպես սեւացված ներկայացնել Մայր աթոռի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Աղանդների ծավալումը համընդհանուր երեւույթ է այսօրվա աշխարհում եւ ազնիվ չէ դա այսօրվա աշխարհի իրականությունից կտրված որպես Հայաստանին մասնավոր մի երեւույթ ներկայացնելը:

Ավելին, Գարեգին Երկրորդի գահակալության անցնող տարիներին աննախադեպ իրագործումներ են կատարվել ոչ միայն եկեղեցաշինության բնագավառում, այլեւ քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության, գրահարատարակչական, հոգեւոր հեռուստահաղորդումների, հոգեւոր-մշակութային տարբեր բնագավառներում, նոր աստիճանի են բարձրացվել Մայր աթոռի թանգարանները եւ Ձեռագրատունը իր ձեռագրային ընդլայնվող հավաքածուով: Այս ամենը միայն մտավոր կուրությամբ տառապողը կարող է չնկատել:

Այսօրվա հայաստանյան իրականության դժվարին պայմաններում Մայր աթոռն է իրականացնում հայագիտական տարբեր ծրագրեր կամ աջակցում դրանց կատարմանը: Այնպես որ, նման բառապաշար օգտագործելու փոխարեն լավ կլիներ սովորել Վեհափառ Հայրապետից: Տարատեսակ մտահայեցողություններին տրվելու փոխարեն գործի խելամիտ կազմակերպումը, տարբեր ծրագրերի իրականացման համար միջոցներ հայթայթելը ոչ առեւտրականի, ոչ վաճառականի հատկանիշ է եւ ոչ էլ նյութկանության դրսեւորում:

Այնպես որ Ձերդ Ամենապատվությունը եւս եթե փորձի ընթանալ նույն ճանապարհով եւ վերականգնի «Սիոն» ամսագրի ավանդները, Նորայր արք. Պողարյանի ձեռագրացուցակի հատորների ընդմիջումից հետո շարունակի Սրբոց Հակոբյանց վանքի ձեռագրերի նկարագրությունը, վեր հանի սաղիմական ուխտավորական մշակույթի գրական եւ արվեստի տարբեր գործերի դրսեւորումները, Հայ Երուսաղեմի պատմության նոր վավերագրերով եւ պատմագիտական քննությամբ վերաշարադրանքը, քույր եկեղեցիների օրինակով տարբեր բազմալեզվյան հրատարակություններ իրականացնիՙ նվիրված Սուրբ Երկրի տարբեր սրբավայրերի հայկական տնօրինություններին, հավատացնում եմ, որ Ձեզ դրա համար ոչ ոք առեւտրականի կամ վաճառականի նյութապաշտ ջիղ ունենալու համար չի մեղադրի: Եթե մեղադրեն էլ, ապա էականը դա չէ, էականը մնայուն գործն է, ինչպիսին որ այսօր ստեղծվում է Սուրբ Էջմիածնում:

Այս բոլորը եւ համանման բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք վերաբերում են Հայ Երուսաղեմին, կարող ենք հրապարակային ձեւով կամ անձնապես Ձեզ ներկայացնել: Այդ ծրագրերի իրականացումը պահանջում է տեւական ու տոկուն աշխատանք, որն անհնար կլինի իրականացնել առանց Հայաստանի մտավորականության ու հոգեւորականների հետ գործակցության, ուստի պետք է ապավինել Ս. Էջմիածնին ու Հայրենիքին, եւ ոչ թե տարբեր պատրվակներով շարունակաբար խորթանալով հեռանալ ազգային-հոգեւոր կենսատու ավիշից:

Նախորդ գրառումը

ԽԱՆԴԱՎԱՌ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական