Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՈՒՍՆԵՐԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՎԸ

23/01/2015
- 23 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ

Կամ իրավաբանական պատանդի մասին

Ռուսական դատարանը Վալերի Պերմյակովին կդատի միայն զորամասից ինքնագլուխ բացակայության եւ թերեւս դասալքության համար: Այն չունի ավելի մեծ իրավազորություն:

Ռուսաստանյան իրավադատությունը նրան թույլ չի տալիս դատել ուրիշ պետությունում կատարված հանցագործության համար, որտեղ Ռուսաստանի քննչական մարմինները չեն կարող անցկացնել պաշտոնական եւ օրինական քննչական արարողակարգեր: Իհարկե, ռուսաստանցի քննիչները կիմանան այն ամենը, ինչ տեղի է ունեցել ռազմակայանից դուրս, բայց իմանալը եւ պաշտոնական քննչական փաստաթղթեր ունենալը երկու տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, թե հայկական կողմը ռուս քննիչներին թույլ տա Հայաստանի տարածքում անցկացնել պաշտոնական քննչական գործողություններ (վկաների հարցում, տեսադիտարկման տվյալների ուսումնասիրություն, աշխատանք տեղանքում, փորձաքննություններ եւ այլն):

Սպանության գործով դատելու համար ռուսական կողմը պետք է հայկական կողմից ստանա քննության փաստաթղթերը եւ հայկական դատարանի պաշտոնական վճիռը (առանց դրա քննչական մարմինները իրավազոր չեն փոխանցելու քննչական փաստաթղթեր): Եվ միայն դրանից հետո ՌԴ քննչական մարմինները իրավունք կունենան քննչական արարողակարգեր սկսելՙ այդ նյութերը ռուսական դատարանին հանձնելու նպատակով:

Իսկ եթե իրոք որոշված է կազմակերպել բաց դատավարություն, ապա դա հնարավոր է լոկ այն պայմանով, որ այնտեղ նստած լինեն երկու իրավազոր դատարաններՙ ռուսականը եւ հայկականը:

Ես դրան չեմ հավատում: Սակայն խնդիրն այն է, որ եթե ռուսական կողմը հանցագործի նկատմամբ դատ իրականացնի ռազմակայանի տարածքում եւ ընդսմին նրան մեղադրեն միայն ինքնագլուխ բացակայության եւ թերեւս դասալքության (դա նշանակում է մոտ 3-5 տարվա բանտարկություն), ապա կասկած չկա, որ նման վճիռը կարող է հարուցել անկարգություններ:

Մինչդեռ մարդիկ ակնկալում են դատ Ավետիսյան ընտանիքի հանդեպ կատարված ոճրագործության, այլ ոչ թե ինքնագլուխ բացակայության եւ դասալքության համար:

Եվ ահա թե ինչն է զարմանալի: Եթե ռուսական դատարանը նրան դատապարտի, ապա միեւնույն էՙ չի կարողանա նրան տեղափոխել Ռուսաստան, քանի որ ռազմակայանի տարածքից դուրս գալու պահին հայ իրավապահները իրավասու են կալանավորելու հանցագործին: Իսկ ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս նրան պահել կայանի կալանատանը: Նաեւ քիչ հավանական է, որ նրան առանց թույլտվության դուրս բերեն ուղղաթիռով, քանի որ դա կհարուցի անկարգություններ: Իսկ պաշտոնապես ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չեն համարձակվի թույլատրել:

Այսպիսով, մարդկանց կարող է եւ հանգստացնել միայն հայ-ռուսական համաժամանակյա իրավազոր դատավարությունը: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է հասնել դրան: Մի՞թե դատը կկազմակերպեն հսկիչ անցակետում, որի մի կողմում նստած կլինի հայկական դատարանը, մյուս կողմումՙ ռուսականը: Անհեթեթություն:

Հայկական դատարանը չի կարող գտնվել ռուսաստանյան իրավադատության տարածքում, քանի որ ամբաստանյալի ամեն մի դատապաշտպան կարող է հասնել նման դատի չեղարկմանը:

Ես չգիտեմ, բայց հնարավոր է, որ հայաստանյան դատավարությունը ռուսաստանյանից շուտ լինի, սակայն ամբաստանյալը դատարանի հարցերին պատասխանի «սկայպով», այսինքն տեսահաղորդակցման ռեժիմով: Դա կարող է լուծում լինել: Սակայն հայկական դատարանի որեւիցե վճիռ չի կարող ի կատար ածվել, քանի դեռ հայկական դատարանի պաշտոնական փաստաթղթերը պաշտոնապես չեն փոխանցվել Ռուսաստանին եւ այնտեղ նորից քրեական գործ չի սկսվել ըստ ՌԴ ՔՕ-ի եւ ապա դատավարություն չի կազմակերպվել ըստ ՌԴ օրենքների:

Այսինքն, եթե այս սցենարն իրականացվի էլ, ապա հայկական դատից հետո հասարակությունը կհանդարտվի, բայց հետո զարմանքով կիմանա, որ մեղադրյալը նույնիսկ չի էլ սկսել պատասխանատվություն կրել իր ոճրագործության համար: Եվ միայն մեկ-երկու տարի հետո մարդիկ կիմանան, որ արդեն ռուսական դատարանը նրան դատապարտել հենց այն հանցագործության համար, որի համար հայկական դատարանը վաղուց արդեն դատապարտել էր:

Մի խոսքով, կատարյալ խառնաշփոթ է… Բայց ի՞նչ սպասես, երբ միջպետական հարաբերությունները իրավաբանական տեսակետից ձեւավորվում են այդպիսի անփութությամբ:

***

Կուզենայի անդրադառնալ նաեւ հոգեբանական եւ իրավաբանական ուրիշ կազուսների: Որքան ես եմ հասկանում, Երազգավորս գյուղի մոտ ոճրագործին գտել են նույն գյուղի հայ բնակիչները, այսինքն Հայաստանի քաղաքացիները: Բայց որքան էլ զարմանալի թվա, նրանք զանգահարել են ոչ թե ՀՀ ոստիկանություն, այլ ՌԴ սահմանապահներին: Սահմանապահների կողմից ձերբակալվելու պահին հանցագործն անմիջապես հայտնվել է Ռուսաստանի լիակատար իրավադատության տակ:

Հայաստանի քաղաքացների նմանօրինակ վարքագիծը զարմանալի է եւ պարզամիտ: Ինչպե՞ս չհիշես «Ինչու է աղմկում գետը» ֆիլմը: Այնտեղ եւս ինչ-որ մեկին ձերբակալում էին, որսում, որոնում, բայց ֆիլմում ոչ մի ոստիկան չկա: Պարզվում էՙ սահմանային գոտում սահմանապահը թե՛ պաշտպան է, թե՛ ոստիկան, թե՛ դատարան եւ թե՛ երկրի ներկայացուցիչ: Սա խորհրդային ժամանակների ավանդույթ է, երբ սահմանամերձ գյուղերի պիոներները ստեղծում էին սահմանապահներին օգնող դրուժինաներ, երբ գյուղաբնակները միշտ ուշադիր էին եւ անծանոթի տեսնելիս անմիջապես կանչում էին սահմանապահին: Բա էլ ո՞ւմ…

Սակայն եթե Երազգավորսի բնակիչները ոչ թե զանգեին սահմանապահներին, այլ իրենց երկրի ոստիկաններին, ապա հնարավոր կլիներ վերացնել բազմաթիվ խնդիրներ: Դրա համար նրանց շնորհակալություն կհայտնեին թե՛ Հայաստանը եւ թե՛ Ռուսաստանը: Բայց…

Բայց սա էլ ամբողջը չէ:

Երբ սահմանապահները նրան ձերբակալեցին, ամենայն հավանականությամբ տարան իր զորամաս, որի հրամանատարը զանգահարեց 102-րդ ռազմակայանի ղեկավարությանը, եւ միայն դրանից հետո հանցագործին տարան կայանի տարածք: Դա տեւեց 1-2 ժամ:

Այսինքն, նրան զորամասից (ՌԴ իրավադատություն) տարան Հայաստանի տարածքով (ՀՀ իրավադատություն) եւ վերստին մտցրին ռազմակայանի տարածք (ՌԴ իրավադատություն):

Այսինքն, այստեղ արդեն գյուղացիները կապ չունեն: Հայաստանի իրավապահ կառույցները իրավասու էին, բայց չօգտվեցին իրենց իրավունքից եւ չձերբակալեցին կասկածյալին, երբ սահմանապահները Հայաստանի իրավադատության տակ էին:

Սա ոչ միայն մեր գյուղացիների անփորձության ու միամտության, այլեւ մեր իրավապահների միամտության եւ նույնիսկ հանցավոր անփութության վառ օրինակ է:

Ամեն դեպքում Հայաստանը պետք է մշտապես աշխատի իրավաբանական միջազգային փաստաթղթերի որակի բարձրացման վրա: Չէ որ այս հարցում մեզ հաստատ ոչ ոք չի կարող խանգարել:

Ռուս. թարգմ. Պ. Ք.

Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՎԱԾ ԶԻՆԱՆՇԱՆ. ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆՙ ՓԻՍՈՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՎԱԾ ԶԻՆԱՆՇԱՆ. ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆՙ ՓԻՍՈՆԵՐ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական