Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող և փաշինյանական քարոզչությունից ապուշացած մի անհասկանալի անդեմ և հնազանդ բիո-զանգվածի։
Փաստորեն, խաղաղասիրության անվան տակ մարդկանց զրկում են դիմադրելու իրավունքից։
Ինչո՞ւ են նրանք դա անում։
Պատասխանը կարող ենք գտնել այս իշխանության եղբայրներ `թուրքերի և ադրբեջանցիների մոտ, որոնց համար հայ ժողովրդին անկամ, վախեցած զանգվածի վերածելը ռազմավարական գլխավոր նպատակներից մեկն է։
Եվ հենց այդ ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախությամբ և պատվով լի պահվածքը։
…
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երդվել է, որ Թեհրանը վրեժ կլուծի զոհված Ալի Խամենեի և ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված մյուս իրանցիների մահվան համար։
«Մենք երդվում ենք վրեժ լուծել ձեր արյան և այս երկու պատերազմներում նահատակված բոլոր զոհերի արյան համար՝ պատժելով հանցագործ և խայտառակված մարդասպաններին։ Այս վրեժը մեր ժողովրդի կամքն է, և այն անպայման պետք է իրականացվի», — ասված է Խամենեիի գրավոր ուղերձում, որը հրապարակվել է նրա հոր՝ նախկին գերագույն առաջնորդի հուղարկավորության առթիվ։
«Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն անպայման պետք է իրականացվի», — ընդգծել է նա։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան











