ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, 20 հունվար, 2015
Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամիՙ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարհելով ոճրագործությունը, կապրի եւ կվառի իր ընտանիքի մարած լույսը, ավաղ չարդարացավ:
Ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին եւ եւս մեկ անգամ շեշտում, որ հանցագործը պետք է խստագույնս պատժվի: