Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱԳՐՈՂՙ ՆՈՒՅՆՆ Է ԹԵ… ԹՇՆԱՄԻ՞

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ապրիլի 25-ին, երբ գերմանահայությունը Բեռլինում կանցլերի գրասենյակի առջեւ համախմբված «Ճանաչումՙ հիմա՛» էր վանկարկում, գերմանահայ գործիչ Ժիրայր Քոչարյանը մոտեցել էր Հալլե- Վիթթենբերգի Մարտին- Լյութեր համալսարանի «Հայկական ուսմանց Մեսրոպ» կենտրոնի ղեկավար Արմենուհի Դրոստ- Աբգարյանին ու ասել, թե վերջինս եւ ես նրա թշնամիներն ենք: Հաստատ համոզված լինելով, թե մանավանդ ապրիլի 25-ին, հայը հային ի՞նչ թշնամի, եթե թշնամի, ապա մի քանի կիլոմետր հեռու ցույցի դուրս եկած թուրքերն են երեւի, մոտեցա Ժիրայր Քոչարյանին, ձայնագրիչս միացրեցի ու հարցրի.

– Պարո՛ն Քոչարյան, Ձեր դժգոհությունը ո՞րն է:

– Որ դու Բեռլինի հայկական բաժնի մասին գրել ես անձից, որը տեղյակ չէ:

– Ի՞նչը տեղյակ չէՙ հայագիտությունի՞ց տեղյակ չէ:

– Մանրամասնությունից տեղյակ չէ: Հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի մանրամասնությունների մասին տիկինը տեղյակ չի:

– Հայագիտությունից տեղյա՞կ է, թե՞ չէ:

– Չեմ գիտիՙ իրանից պիտի հարցնես:

– Ես Ձեզ եմ հարցնումՙ Դուք Ձեզ հայագետ եք համարում, ուզում եմ Ձեզանից իմանալ:

– Չէ, ես ոչինչ ինձի չեմ համարում: Դու իսկի ո՞վ ես, որ էս հարցերը հարցնում ես ինձնից:

– Ես լրագրող եմ եւ իրավունք ունեմ հարց տալու:

– Ես էլ իրավունք ունեմ քո պես սուտ լրագրողի ոչ մի անգամ պատասխան չտամ:

Արմենուհի Դրոստ Աբգարյան – Մի՛ վիրավորեք, պարո՛ն Քոչարյան:

– էս մարդը սուտասան մեկն է, ինքը շատ անգամ ներկա չի գտնվում միջոցառումներին, այդ միջոցառումների մասին գրում է:

– Ո՞ր միջոցառումների:

– Մոնթե Մելքոնյանի մասին, երկու հատ տղաներ ապրիլի 24-ին եկել էին, ուզում էին Մոնթե Մելքոնյանի նկարն իրենց հետ ման տային, տիկինը խառնվում է, ասում էՙ էսօրըՙ ապրիլ 24-ը, ի՞նչ կապ ունի Մոնթե Մելքոնյանի հետ:

– Նման բան չի եղել, ինձ ցույց տվեք:

– Ցույց կտամ:

Արմենուհի Դրոստ Աբգարյան – Պարոն Քոչարյան, մենք շատ քիչ ենք, ափսոս է, որ…պիտի նստենք իրար հետ խոսենք:

– Անպայման:

Հետո, երբ նկատեց, որ շարունակում եմ ձայնագրել, գոռաց.

– Ես չեմ ուզում քո հետ խոսամ, ես խոսում եմ ու չեմ ուզում, որ դու ձայնագրես…

Ու շպրտեց ձայնագրիչս, նույնը երեւի ինձ հետ կաներ, եթե հայերից մեկը նրա առջեւ չկանգներ նույն պահին ու չասերՙ ամոթ չէ՞: Ձայնագրիչս բարեբախտաբար չի կոտրվել ու անխնա Ձեր ուշադրությանը հանձնեցՙ ինչ արձանագրել էր: Երբեւէ չի եղել, որ «սուտ» բան գրեմ, իմ սուբյեկտիվը շատերի համար, հուսամՙ հենց օբյեկտիվն է, ստորագրությունս ոչ մի հոնորարի դիմաց չի վաճառվել, բայց հազար հայի մեջ ինձ քանի՞սն են ճանաչում… «Ազգի» 2011- 09- 10-ի համարում տպագրված «Հայագիտական ամբիոնի նպատակը հայ գիտությունն ու մշակույթը Գերմանիայում հայտնի դարձնելն է» վերնագրյալ մեր խիստ առարկայական հարցազրույցը դուր չէր եկել Ժիրայր Քոչարյանին, 2011- 12- 03- ին մեր թերթում «Պարզաբանումներ մի հրապարակման առիթով» վերնագրով պատասխան էր գրել: Ի՛ր իրավունքն է, ասում էի նրանց, որ ինձ ճանաչելով, գրածը կարդալով հորդորում- հարցնում էինՙ չե՞ս պատասխանելու: Թանկ չէ՞ ընթերցողի ժամանակը, մտածում եմ նաեւ հիմա, երբ ինձ այս ամենը պատմել է հրամայում առաջին հերթին Ժամանակըՙ ապրիլի 24-ի հաջորդ օրը, մտավորական- հայագետի տիտղոսը, որ թղթի առջեւ «անկեղծանալուց» 4 տարի անց էլ չի խաղաղվել. թշնամի բառի բացատրությունը լրագրող բառով «լրահարստացրած» նախՙ մեր Դուք-ին դու-ով է պատասխանում, զրպարտում, վիրավորում… դատարա՞ն գնանք:

Մտածում եմՙ ի՞նչ կլիներ, եթե վերբալ բռնությամբ չսահմանափակվելու փորձը չկանխվեր… իհարկե ցույցը հսկող ոստիկանների միջամտությունը պետք կգար, միգուցե գերմանական մամուլը գրեր… մի՞թե 100- ամյակի ծանր ժառանգությունը հաջորդ օրը հանդուրժել ու մանավանդ սիրել չի պարտադրում:

Բեռլին

Խմբ. կողմից.- Նկատի ունենալով լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ բռնություն գործադրելու փորձը, «Ազգ»ը այսուհետեւ տեղ չի տալու պրն Ժ. Քոչարյանի գրություններին, որոնց սրբագրումը, ի դեպ, աշխատատար եւ ժամանակատար գործ է միշտ եղել մեզ համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵԼԱՎՆԵՐԻ ՋՐՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՈՌՈԳՎԵՆ 80 ՀԱԶԱՐ ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՑԱՒԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՒ ՑԱՒ ԿԻՍԵԼՈՒ ԽՕՍՔԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹԵՆԷՆ ԱՆԴԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՑԱՒԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՒ ՑԱՒ ԿԻՍԵԼՈՒ ԽՕՍՔԻ ԱՃՊԱՐԱՐՈՒԹԵՆԷՆ ԱՆԴԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական