Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ԵՆՔ ՀԱԿԱԴՐՈՒՄ ՄԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻՆ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ավարտվեցին հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված իրադարձությունները եւ Հայաստանը կրկին վերադարձավ, ինչպես ընդունվել է որակել, իր «անփառունակ», «գաղջ» իրականությանը, որը ոչ մի լավատեսություն չի ներշնչում արտագաղթի ցուպը նորեն բռնած հայ մարդու համար: Իսկ Թուրքիա՞ն: Գուցե նա բարոյական պարտություն կրեց, սակայն դա բնավ էլ չխանգարեց նրան շարունակելու իր քաղաքական ու հատկապես տնտեսական զարգացման բռնած կուրսը:

Մենք ունենք բոլոր իրավունքները մեր հավերժական թշնամուն ներկայացնելու արդարացի պահանջներ: Սակայն դատապարտումների հետ մեկտեղ ինչու Հայաստանի ղեկավարությանը չի հուզում կամ մտահոգում այն հանգամանքը, թե ինչի շնորհիվ է երբեմնի բարբարոս ցեղը այսօր դարձել աշխարհի 20 հզորագույն էկոնոմիկա ունեցող պետություններից մեկը: Մեր կործանիչ արտագաղթո՞վ ենք հակադրվում Թուրքիային:

Ռուսական լրատվամիջոցներում շատ են հրապարակումները ժամանակակից Թուրքիայի, ռուս-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակի մասին: Եվ բոլոր մեկնաբանություններում առանձնացվում է այսօրվա Թուրքիայի ղեկավարության գործողությունների պրագմատիզմը: Պրագմատիզմը թուրքական պետության շահերի համառ պաշպանության գործում: Եվ ինչու գոնե չհետաքրքրվել, թե ինչ պրագմատիզմի շնորհիվ է այդ ղեկավարությանը հաջողվում հսկայական տնտեսական օգուտներ քաղել տվյալ դեպքում կոնկրետ ռուս-թուրքական բազմակողմ լայնամասշտաբ համագործակցությունից: Ինչպես ասում են, թշնամուց էլ կարելի է սովորել:

Իր պատմության մեջ Ռուսաստանը թերեւս ոչ մի այլ պետության հետ այնքան չի պատերազմել, որքան Թուրքիայի հետ: Դրանցից մեկը կբռնկեր նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, եթե խորհրդային զորքերը պարտություն կրեին Ստալինգրադում: Երեւելի չէին նաեւ ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները: Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո վերջինս իր նենգաբարո շոշափուկները տարածեց Ռուսաստանի մուսուլմանաբնակ տարածաշրջաններում. թուրքական ազգայնական ու ֆունդամենտալիստական կազմակերպությունները գերակտիվ էին պանթյուրքիստական ու իսլամիստական գաղափարների տարածման մեջ Հյուսիսային Կովկասում, Պովոլժիեում եւ անգամ հեռավոր Յակուտիայում:

Սակայն երկու երկրների փոխհարաբերություններում էականորեն շատ բան փոխվեց, երբ Թուրքիայում իշխանության գլուխ եկավ արդարության ու զարգացման կուսակցությունը եւ վերոնշյալ թուրքական պրագմատիզմը սկսեց կենսագործվել նրա լիդեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: «Թուրքիայի ղեկավարությունը հիանալի է գիտակցում, գրում է ռուսական թերթերից մեկը, որ սեւծովյան տարածաշրջանում միայն Ռուսաստանը կարող է դիտվել որպես լիարժեք գործընկեր շատ առումներովՙ ընդունակ նպաստելու տարածաշրջանի կայունությանն ու կարգուկանոնին»: Թուրքական շինարարական ընկերությունները բառացիորեն հեղեղեցին ռուսաստանյան քաղաքները (նրանք մասնակցեցին նույնիսկ Կրեմլի նորացման աշխատանքներին): Նույնքան ակտիվությամբ Թուրքիան հեղեղեցին ռուսաստանցի «չելնոկները», որոնք իրեց երկրում իրացնում էին թուրքական թեթեւարդյունաբերական բազմապիսի ապրանքներ ու սննդամթերքներ: Միայն ռուսաստանցի զբոսաշրջիկներից Թուրքիան տարեկան շահում է ավելի քան 5 միլիարդ դոլար:

Եթե ուշադիր նայենք, չնայած որոշ արտաքին բռնկումներին, այդ թվում նաեւ առնչված մեր ցեղասպանության ճանաչման հարցին, ներկայիս Թուրքիայի ղեկավարությունը նկատելիորեն հանդուրժողական է Մոսկվայի հանդեպ: Ի՜նչ արժեն նրա համար հենց միայն գազային գործարքները: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ եւ ընդհանուր առմամբ արեւմտամետ, Թուրքիան աննախադեպ ինքնուրույնություն դրսեւորելով, ոչ միայն պատժամիջոցներ չկիրառեց թիրախ դարձած երկրի դեմ, այլեւ, ընդհակառակը, իր երկիրը կարողացավ դարձնել ռուսական գազի տարանցիկ ուղի, ակնկալելով տնտեսական ու աշխարհաքաղաքական հսկայական շահաբաժիններ: Սա՞ չէ թուրքական պրագմատիզմի ակնբախ վկայությունը: Ավելին, ներկայումս զբոսաշրջությունը խթանելու նկատառումով թուրքերն իրավական ու ֆինանսական լայն աջակցություն են ցույց տալիս ռուսաստանյան զբոսաշրջական ընկերություններին:

Վերցնենք Ղրիմի «զավթման» խնդիրը: Վարչապետ Ահմետ Դավութողլուն Կիեւում հայտարարեց, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը թուրքական պետության համար գերակայելի է եւ Ղրիմը պետք է դիտել որպես Ուկրաինայի տարածքամաս: Սակայն իրականում Թուրքիան չի էլ խառնվում Ռուսաստանի գործողություններին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համարելով այդ երկրի ներքին գործը: Կոպիտ ասած, Ռուսաստանի ֆոնի վրա պատերազմող սնանկ պետությունը հետաքրքրական չէ թուրքերի համար:

Թուրքերը կարող էին ազդեցության խաղաքարտ դարձնել նաեւ Ղրիմի թաթարների հարցը, սակայն այստեղ էլ նրանք չփորձեցին բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ բավարարվեցին ռուսների կողմից իրենց ցեղակիցներին տրված մշակութային, լեզվական եւ մի շարք այլ արտոնություններով: «Պատժիչ» Եվրոպան ոչինչ չկարողացավ անել արգելելու մոտ 400 տոննա սննդամթերք ու ժողովրդական սպառման ապրանքներ պարունակող թուրքական բեռնանավի մուտքը Ղրիմՙ Եվպատորիա:

Կարելի է բերել թուրք-ռուսական փոխօգտավետ համագործակցության շատ այլ օրինակներ: Թեկուզեւ ռուսների կողմից ատոմակայանի կառուցումը Թուրքիայում, որն այդ երկրի համար կապահովի նաեւ համապատասխան տեխնոլոգիաների զարգացում: Հենց միայն ռուս-թուրքական հարաբերությունները ցույց են տալիս, որ մեր ոխերիմ թշնամին ի դեմս նրա ներկա ղեկավարության հմտորեն ու մեծ արդյունավետությամբ մանեւրում է սեփական ազգային շահերի եւ համաշխարհային խոշորագույն խաղացողների շահերի միջեւ: Համենայն դեպս վերջին տասը տարում Ռուսաստանը Գերմանիայի հետ մեկտեղ դարձել է Թուրքիայի առաջատար տնտեսական գործընկերը ու նրա գլխավոր էներգամատակարարը: Երկու երկրների փոխհարաբերություններում անշուշտ կան հակասություններ, սակայն Թուրքիան հաշվենկատորեն դրանք չի շեշտադրում ու սրում, որպեսզի հակադարձ արձագանք չառաջացնի Ռուսաստանի կողմից: «Դժվար է դեմ գնալ միլիարդավոր դոլարներին, ասում է ռուսաստանցի թուրքագետներից մեկը, եւ Թուրքիան ամեն ինչ աշխատում է հանգեցնել տնտեսական շահերին: Եվ թուրքական ղեկավարության այդ առողջ պրագմատիզմը չի կարող համակրանք չառաջացնել, հատկապես եվրոպական երկրների եւ նույնիսկ մի շարք հետխորհրդային հանրապետությունների դիրքորոշումների ֆոնի վրա»:

Իզուր են Հայաստանում հույս դնում այն լուրերի վրա, թե իբր Էրդողանը… ցնորվել է:

Մոսկվա

Նախորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻՑ ԽՈՑՎԱԾՙ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԼՔԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ԲԱԴԻԿԸ» ԿԵՐԱՎ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն «ԲԱԴԻԿԸ» ԿԵՐԱՎ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական