Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

2020 թվականից ի վեր 309 անձ անհետ կորած է համարվում

Հակամարտության 2020-2022 թթ. սրացումների հետևանքով Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում. հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 309 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․սրացումների հետևանքով»,– ասված է հաղորդագրությունում։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Երևանի պատվիրակությունում 2022 թվականին ավելի քան 6000 զանգ ու այց է ունեցել անհետ կորած անձանց ընտանիքներից։